AMGEENRU

Գաղտնիության ապահովումը

«SOS Մշակույթ» ծրագիրը կարևորում է վեբկայքի` www.sosculture.eu (այսուհետ` Վեբկայք) այցելուների անձնական տեղեկությունների գաղտնիությունը: Այդ գաղտնիության պահպանման քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել, հետևաբար, խնդրում ենք պարբերաբար այցելել այս բաժինը` փոփոխությունների մասին տեղեկանալու համար: Այդ քաղաքականությունը կառավարում է Վեբկայքի բոլոր այցելուներից ստացված տեղեկությունները:  «SOS Մշակույթ» ծրագրի կողմից Վեբկայքի կամ ցանկացած այլ ձևով ստացված տեղեկությունները օգտագործվում են միայն «SOS Մշակույթ» ծրագրի կողմից և չեն կարող վաճառվել կամ տրվել մեկ այլ կազմակերպության կամ անձի: 


Տեղեկատվության հավաքումն ու օգտագործումը
Վեբկայքը հավաքագրում է յուրաքանչյուր այցելուի մասին տեղեկություններ հետևյալ երեք ուղիներով. (1) նրանց IP հասցեի  միջոցով, որը որևէ անձնական տեղեկություն չի պարունակում այցելուի մասին, (2) ցանկացած էլեկտրոնային նամակի միջոցով, որ այցելուն մեզ ուղարկում է, (3) երբ այցելուն օգտվում է օնլայն լրացման ձևերից: 

(1) IP հասցե
Ուշադրություն: Ձեր IP հասցեն չի պարունակում որևէ անձնական տեղեկություն Ձեր մասին: Այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունը, հասցեն կամ հեռախոսահամարը չեն կարող դրա միջոցով որոշվել: «SOS Մշակույթ» ծրագրի սերվերը գրանցում է Վեբկայքի բոլոր այցելուների  IP հասցեները` Վեբկայքի օգտագործման մասին տեղեկություն ստանալու համար: Այդ տեղեկությունը հավաքագրվում է սերվերի հետ կապված խնդրիների բացահայտման, Վեբկայքի ադմինիստրացիայի, թրաֆիքի վերահսկման համար և Վեբկայքի բարելավման ուղիների մշակման նպատակով: Տեղեկությունները երբևէ չեն կիրառվում այցելուների վերահսկման համար: 

Բացի դրանից, մեր Վեբկայքն օգտագործում է, այսպես կոչված, "cookies": Դա մի փոքր ֆայլ է, որ տեղադրվում է Ձեր համակարգչի վրա, որը բացահայտում է որոշակի տեղեկություններ Վեբկայք Ձեր այցելությունների վերաբերյալ, դրանք կարող են կարդացվել և, հետևաբար, օգտագործվել միայն մեր սերվերի միջոցով: "cookies" չեն պահում որևէ անձնական տեղեկություններ, նրանք գրանցում են միայն համակարգչին, ոչ թե այն օգտագործողին, չեն կարող տեսնել համակարգչի մեջ պահված որևէ տեղեկություն: Դրանց կիրառումը մեզ հնարավորություն է տալիս 3 գործառույթ իրականացնել. իմանալ, թե որքան ժամանակ է այցելուն գտնվում Վեբկայքում և ավտոմատ կերպով ելք անել նրան, եթե նա ոչ ակտիվ կարգավիճակով է գտնվում ավելի քան 30 րոպե, պահելու համար այցելուի մականունը և գաղտնաբառը, այնպես որ, հաջորդ անգամ մուտք գործելիս նա ստիպված չէ հավաքել այդ բառերը նորից, տրամադրելու վիճակագրություն, այն մասին, թե Վեբկայքի որ էջերն են այցելուները առավել շատ մտնում և որքան ժամանկ են նրանք անցկացնում դրանցից յուրաքանչյուրում: Դուք կարող եք Ձեր Բրաուզերում որոշել արդյոք ընդունում եք, թե մերժում բոլոր "cookies", կամ տեղյակ պահելու, երբ "cookie" ուղարկված է: 

(2) Էլեկտրոնային նամակագրություն
Եթե հատուկ նշված չէ, ցանկացած էլեկտրոնային նամակ, որ ուղարկվում է «SOS Մշակույթ» ծրագրին, ներառյալ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնի են պահվում և չեն տրվում երրորդ անձանց: Ժամանակ առ ժամանակ Ձեզ կուղարկվեն նորություններ կամ հնարավորություն կտրվի մասնակցելու մեր հարցումներին, մրցույթներին, հետազոտություններին էլեկտրոնային նամակների միջոցով, միայն այն դեպքում, եթե Դուք համաձայնություն եք տվել դրան գրանցման ժամանակ:  

(3) Օնլայն լրացման ձևեր
Եթե լրացման ձևում հատուկ նշված չէ այդ մասին, ապա «SOS Մշակույթ» ծրագրի օնլայն լրացման ձևերի միջոցով տրամադրված ողջ տեղեկատվությունը  գաղտնի է պահվում: Տեղեկատվությունն օգտագործվում է մեր ծրագրերի մասին Ձեզ տեղեկացնելու համար. Մենք որևէ մեկին չենք տրամադրում էլեկտրոնային փոստի հասցեներ: Մենք նաև հավաքում ենք անձնական տեղեկություններ, ինչպես, օրինակ, Ձեր մականունը, կամ գաղտնաբառը, երբ Դուք մուտք եք գործում Ձեր գաղտնաբառով, երբ Դուք գրանցվում ենք Վեբկայքում, և մենք օգտագործում ենք Ձեր անձնական տեղեկությունները հաստատելու համար Ձեր ինքնությունը, Ձեզ առաջարկելու Վեբկայքը անհատականացնելու ծառայություններ, բարելավելու մեր Վեբկայքը, և Ձեզ տրամադրելու տեղեկություններ, որոնցով Դուք հետաքրքրված եք:  

Մեր Վեբկայքում օնլայն նվիրատվություններ անելու դեպքում, Ձեզնից կպահանջվի Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, կրեդիտ քարտի համարը, վավերականության ժամկետը և նմանատիպ այլ տեղեկություննր: Այդ ամենն անհրաժեշտ է վճարման իրականացման համար և չի օգտագործվում այլ նպատակներով: Եթե մենք բարդություններ ունենանք վճարվող գումարի մշակման հետ կապված, Ձեզ հետ կապվելու համար կօգտագործվի Ձեր կողմից նվիրատվությունների ձևի լրացման ժամանակ տրամադրված հեռախոսահամարը:  

Հղումներ
Վեբկայքը պարունակում է հղումներ այլ վեբկայքեր: Մենք պատասխանատու չենք այդ վեբկայքերի` այցելուների գաղտնիության քաղաքականության կամ պարունակության համար: 

Հետադարձ կապ
Եթե Դուք գտնում եք, որ այս գաղտնիության քաղաքականությունը խախտվել է կամ եթե Դուք ունեք որևէ հարց կապված Վեբկայքի հետ, խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով.

Ֆիզկուլտուրնիկների 48
Երևան, Հայաստան, 0070
Հեռ.:   +37410 55 21 81 
Էլ-փոստ: sosculture@fpwc.org