AMGEENRU

Սիրելի ընկերներ,

«SOS Մշակույթ» ծրագիրն ուղղված է պահպանելու Հայաստանի և Վրաստանի մշակույթը՝ կրթության, իրազեկվածության բարձրացման և զբոսաշրջության զարգացման միջոցով: Մեր նպատակն, առաջին հերթին, Հայաստանի և Վրաստանի մշակութային արժեքների պահպանումն է, որոնք գտնվում են սահմանամերձ շրջաններում: Երկրորդ՝ մենք նպատակ ունենք իրազեկել տեղի երիտասարդներին իրենց շրջաններում գտնվող մշակութային կոթողների մասին, ինչպես նաև իրականացնել կրթական ծրագրեր, որոնք կօգնեն նրանց պահպանել այդ արժեքները:

Վերջապես, մենք ձգտում ենք, որպեսզի տվյալ մշակութային արժեքների մասին տեղեկատվությունը հասանելի լինի  զբոսաշրջիկներին, որպեսզի տվյալ տարածաշրջանը դառնա մշակութային զբոսաշրջության գոտի:

Դուք կարող եք Ձեր ներդրումն ունենալ այս գործում: Առաջին ուղին դա կամավորությունն է: Մենք միշտ փնտրում ենք կամավորների, ովքեր կարող են օգնել մեզ պահպանելու շատ կարևոր, սակայն անտեսված մշակութային կոթողները, որոնք գտնվում են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում: Եթե Դուք հետաքրքրված եք օգնելու մեզ ուսումնասիրելու և պահպանելու հայկական և վրացական մշակույթը, ինչպես նաև օգնելու մյուսներին տեղեկանալու իրենց տարածքի պատմությանը, ապա կարող եք դառնալ կամավոր և օգնել մեզ այդ կարևոր գործում:

Եթե Դուք ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ մշակութային կոթողների պահպանման գործում, որոնք իրենց մեջ ամփոփում են Հարավային Կովկասի բազմազան մշակույթը, և եթե  Դուք հպարտանում եք Ձեր հայրենիքով և դրա պատմությամբ, ապա այս ծրագիրը Ձեզ համար է:

Մեզ աջակցելու երկրորդ ուղին նվիրատվությունն է: Դա կարող եք կատարել հետևելով նշված հղմանը: Ցանկացած նվիրատվություն ընդունվում է մեծ ուրախությամբ: Մենք հավաստիացնում ենք, որ Ձեր նվիրատվությունը օգտագործվում է նպատակային և ծառայում է ծրագրին:  Եթե ցանկանում եք ավելի մանրամասնորեն տեղեկանալ հարկային արտոնություններին (գերմաներեն) և դրանց կիրառմանը, կարող եք առանց վարանելու կապվել մեզ հետ:

Կատարեք Ձեր նվիրատվությունը հիմա, Ձեր աջակցությունը շատ ողջունելի է:

Դուք նույնիսկ կարող եք կատարել երկուսը: Գումարը  օգտակար է, սակայն մենք նվիրված մարդկանց աջակցության կարիք ունենք իրականացնելու մեր առաքելությունը:

Շնորհակալություն