AMGEENRU

Տեղեկատվություն զբոսաշրջիկների համար

«SOS Մշակույթ» ծրագրի նպատակն է նպաստել տեսարժան վայրերի ընդլայնմանը: Ծրագիրը նպատակ ունի միավորել հասարակության զարգացումը և բնապահպանությունը՝ հիմքում ունենալով կայուն զբոսաշրջության գաղափարը՝ խթանելով Հայաստանի և Վրաստանի զարգացումը, այն դարձնելով բնության սիրահարների համար իդեալական վայր: «SOS Մշակույթ» ծրագրի շրջագայությունները կառաջարկեն արշավներ, ձիավարություն, հեծանվաարշավներ դեպի անաղարտ վայրեր, էքսկուրսիաներ դեպի հեռավոր գյուղեր, հինավուրց վանքեր և հոգևոր պատմական վայրեր, ինչպես նաև ոգեշնչող հանդիպումներ տեղացիների հետ: «SOS Մշակույթ» ծրագրի կողմից առաջարկվող շրջագայությունները կլինեն հանգստյան օրերից մինչև 14 օրյա հեծանվային ճամփորդություններ՝ ընդգրկելով երկու երկրները:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՀՃՈւԿ-ը և dvv international նախաձեռնեցին «SOS Մշակույթ» ծրագիրը` ներկայացնելու այն հնարավորությունները, որոնք ունեն տեղաբնակները, ովքեր ապրում են այն համայնքերում, որոնք ընդգրկված են «SOS Մշակույթ» ծրագրում: Ընդհանուր առմամբ, Հայաստանում և Վրաստանում առկա է միգրացիայի բարձր մակարդակ, մասնավորապես գյուղական համայնքներում, որտեղ երիտասարդների համար աշխատանքային հնարավորություններ չկան: Զբոսաշրջությունը կարող է բազմաթիվ համայնքների համար դառնալ լրացուցիչ եկամտի աղբյուր: «SOS Մշակույթ» ծրագրի շրջագայությունների հյուրերը կարող են հաճույք ստանալ Հայաստանի Լոռի և Տավուշ մարզերի և Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզի առատաձեռնությունից, որտեղ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և dvv international հիմնադրել են «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբներ:
«SOS Մշակույթ» ծրագրի շրջագայություններից ստացված ամբողջ եկամուտը ուղղված կլինի կազմակերպության աշխատանքներին՝ մշակութային արժեքների պահպանմանը, բնապահպանությանը, համայնքային զարգացմանը և բնապահպանական կրթությանը:

Ցանկացած հարցի դեպքում՝ կարող եք գրել  հետևյալ էլեկտրոնային հասցեով. sosculture@fpwc.org