AMGEENRU

«SOS Մշակույթ» ծրագրի ֆիլմեր

Այս կայքը ներկայացնում է վեց կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր, որոնք պատրաստվել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում: Ծրագրում ընդգրկված ֆիլմերից երկուսը ներկայացնում են ծրագրի գործունեությունը: Ֆիլմերից չորսը պատրաստված են «SOS Մշակույթ» ծրագրի Ալավերդու, Ախթալայի, Բերդավանի և Վարագավանի երիտասարդական ակումբների

սաների կողմից: Սահմանամերձ շրջաններում բնակվող երիտասարդներն այս ֆիլմերով ցանկանում են բարձրացնել հասարակության իրազեկվածությունը պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձանների մասին և այդպիսով նպաստել դրանց պահպանությանը:

24 ամիս տևողությամբ «SOS Մշակույթ» ծրագիրն իրականացվում է Եվրամիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան

մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ: «SOS Մշակույթ» ծրագրի հիմքում Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում բնակվող ազգային և էթնիկ տարբեր խմբերի ներկայացուցիչ երիտասարդների (14-23 տարեկան) ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունն են: Երիտասարդները մասնակցում

են մշակութային արժեքների ուսումնասիրություններին և դրանց պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվում են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողների, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողների պահպանությունը և ուսումնասիրությունը: Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված և մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն են՝ համայնքային ուժերի ներգրավվածությամբ:

"SOS Մշակույթ"-ի ֆիլմերը

Ծերուկ քաղաքը

2013, Հայաստան, 11 րոպե Ռեժ.՝ Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբի անդամներ Ավելին ...


Վաշ-վիշ

2013, Հայաստան, 13 րոպե Ռեժ.՝ Ալավերդու «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբի անդամներ Ավելին ...


Փրկագործ խաչի սպասումով

2013, Հայաստան, 10 րոպե Ռեժ.՝ Վարագավանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբի անդամներ Ավելին ...


Մշտարթուն ժամապահը

2013, Հայաստան, 10 րոպե Ռեժ.՝ Բերդավանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբի անդամներ Ավելին ...


Ամառային ճամբար

2013, Հայաստան, 8 րոպեԱվելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-7 8-8 Հաջորդ Վերջին