AMGEENRU

«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են  դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ» ծրագրի համար առանցքային է տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները նպաստում են իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

[Կարդալ ավելին]

Նորություններ

Դասընթաց դասընթացավարների համար «Վավերագրական ֆիլմերը որպես ուսուցման ինտերակտիվ մեթոդ» թեմայով

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «SOS Մշակույթ» ծրագրի դասընթացավարներն ու համակարգողները օգոստոսի 27-ին մասնակցեցին «Մարդը Կարիքի մեջ» չեխական ՀԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման մեկօրյա դասընթացին, որը «Վավերագրական ֆիլմերը որպես ուսուցման ինտերակտիվ մեթոդ» թեմայով էր: Թրեյնինգը շատ հետաքրքիր էր և բովանդակալից: Այն վարում էր ՀՀ ԿԳՆ ԿԱԻ փորձառու դասընթացավար Լալա Սարգսյանը: Դասընթացի ընթացքում մասնակիցները հասցրեցին դիտել չորս ֆիլմ և մի քանի սոցիալական հոլովակներ,Ավելին ...


Իրականություն դարձավ Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը

Իրականություն դարձավ բոլորիս կողմից այդքան սպասված ամենահամեղ փառատոնը: Օգոստոսի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում  «SOS Մշակույթ» ծրագրի երեխաները ևս առիթ ունեցան մասնակցելու Շամշադինի մեղրի և հատապտուղների ամենամյա փառատոնին: Երեխաները նախօրոք գիտեին, որ ունենալու են առանձին տաղավար և ամենայն պատասխանատվությամբ պատրաստվել էին, որպեսզի «SOS Մշակույթ» ծրագրի տաղավարն այդ օրը լինի ամենալավը Բերդում: «SOS Մշակույթ»-ցիները իրենց հետ բերել էին ձեռքի աշխատանքներ՝ ասեղնագործություններ, նկարներ, փԱվելին ...


Կանանց դերը հասարակության մեջ

«Կանանց դերը հասարակության մեջ» ինչքան էլ որ շատ շոշափվող և արդիական թեմա է մեր օրերում, ամեն դեպքում այն նոր էր «SOS Մշակույթ» ծրագրի երիտասարդական ակումբների երեխաների համար: Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմեր, որոնք ցույց էին տալիս որոշակի վիճակագրություն կանանց մասին Հայաստանում և աշխարհում: Այս թվերից շատերը ցնցեցին երեխաներին և առիթ դարձան բուռն քննարկումների: Հիմնականում դասը անցկացվեց որոշակի փաստերի ներկայացմամբ և դրանց շուրջ կարծիքների արտահայտմամբ ու բուռն քնԱվելին ...


Դասընթաց թիմային աշխատանքի վերաբերյալ

Հաջողությամբ մեկնարկեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի «SOS Մշակույթ» ծրագիրի և Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ի (APY) համագործակցությունը: Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ի ներկայացուցիչները ունեցան հանդիպում-թրեյնինգներ «SOS Մշակույթ» ծրագիրի մարզային ակումբների երեխաների հետ: Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ն հիմնադրվել է 2009-ի նոյեմբերին: ՀԿ-ի հիմնական նպատակներն են ինֆորմացիա տրամադրել երիտասարդներին միջազգային սեմինարների, կոնֆերանսների, փոխանակման ծԱվելին ...


«SOS Մշակույթ»-ցիները բատիկայի գունագեղ աշխարհում

Հերթական գեղեցիկ և հետաքրքիր դասընթացը սկսվեց «SOS Մշակույթ»-ցիների համար: Այս անգամ ծանոթանում էինք բատիկի արվեստին և փորձում էինք ինքներս մուտք գործել այդ գեղեցիկ ու գունագեղ աշխարհ: Բատիկա անվանում են ձեռագործ նկարը կտորի վրա: Բատիկայի հայրենիքն է Ինդոնեզիայի Ճավա կղզին, որտեղ շատ ընդունված է ձեռքով նկարազարդված հագուստը: Ավանդական ինդոնեզական բատիկան տեղացիները հիմնականում կիրառում էին որպես թալիսման: Այս անտիկ և զարմանալի արվեստի ճյուղը այժմ զբաղեցնում է իր արժանի տեղը դեկորատիվ արվեԱվելին ...


Ցուցադրվող նորություններ