«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը
Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…
Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:
24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:
Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:
«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:
«SOS մշակույթ» ծրագրի համար առանցքային է տարբեր ազգային և էթնիկ խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները նպաստում են իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:
Նորություններ
Երկօրյա սեմինար-դասընթաց Երևանում
Դեկտեմբերի 21-ին և 22-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Կանաչ դպրոց» նախագծի շրջանակներում Կոկա- կոլա հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր բնապահպանական սեմինար-դասընթաց: «Կանաչ դպրոց» նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի տարածքում ստեղծել ակտիվ և գործուն «Կանաչ դպրոց»-ների ցանց, որը կմիավորի հազարավոր պատանիների մեկ նպատակի շուրջ` պահպանել շրջակա միջավայրը և հայրենի բնաշխարհը: Սեմինար- դասընթացին մասնակցում էին հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, «SOS&nbԱվելին ...
Ալավերդու «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբի նամակը քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին
Հարգարժան քաղաքապետ պարոն Արտավազդ Վարոսյան, Մենք` <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման>> հիմնադրամի կողմից իրականացվող <<SOS Մշակույթ>> Ալավերդու երիտասարդական ակումբի անդամներս, Ձեզ դիմում ենք մեր քաղաքի համար մի շատ կարևոր խնդրի լուծման հարցով: Բնության աղտոտվածությունը հասել է ահագնացող չափերի: Մեր գետը վեր է ածվել աղբանոցի: Մենք` խմբակի անդամներս, շատ ենք ուզում օգնած լինել մեր ուժերի ներածին չափով: Հուսով ենք, որ ամեն ինչ Ձեր աջակցությաԱվելին ...
Երբ հավերժացնում ենք մշակութային արժեքների գեղեցկությունը և արժևորում մշակութային բազմազանությունը
«SOS Մշակույթ» երիտասարդական ակումբներում շարունակվում են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները: Ակումբի անդամները զուգահեռաբար երկու տարբեր դասընթացների են մասնակցում՝ Ֆիլմի պատրաստում և Բազմազանություն և հանդուրժողականություն: Երկուսն էլ շատ հետաքրքիր են ակումբների երիտասարդների համար: Դասընթացները ոչ միայն տեսական են, այլ նաև շատ գործնական: Մասնակիցները հնարավորություն ունեն կիրառել այն գիտելիքը, որ ձեռք են բերում դասընթացի ժամանակ: Ծրագիրն այնպես է մշակված, որ այն լինի բովանդակալից, Ավելին ...
Երկու անմոռանալի օր Իմերետիում
Ամառային մեկամսյա արձակուրդից հետո «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները նորից վերսկսվեցին: Հոկտեմբերի 13-14-ը dvv international կազմակերպության Թբիլիսիի գրասենյակը կազմակերպել էր ուղևորություն դեպի Իմերետի, որի նպատակն էր այցելել տեղի պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև նպաստել երիտասարդական ակումբների անդամների միմյանց հետ ծանոթացմանը և փորձի փոխանակմանը: Ծրագրի կազմակերպիչները նախօրոք հոգացել էին, որպեսզի ծրագիրը լիներ հագեցած: Այն շատ լավ էր կազմակերպված՝ Ավելին ...
Երեք ինտենսիվ օրեր Բերդավանում
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «SOS Մշակույթ» ծրագիրը նախաձեռնել էր մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ծրագրի արդյունավետության բարձրացմանը: Դրանք տեղի ունեցան Բերդավան գյուղում, նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում: Նախ, «SOS Մշակույթ» ծրագրի երիտասարդական ակումբների համակարգողները մասնակցեցին վերապատրաստման դասընթացի արդյունավետ հաղորդակցություն, անձնակազմի կառավարում, միջմշակութային հաղորդակցություն և կրթական տեխնոլոգիաներ թեմաներով: Այս վերապատրաստման նպատակն էր դասընթացաԱվելին ...