AMGEENRU

«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են  դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ» ծրագրի համար առանցքային է տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները նպաստում են իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

[Կարդալ ավելին]

Նորություններ

Արևորդի 4-րդ բնապահպանական փառատոն

Արևորդի 4-րդ բնապահպանական փառատոնի շրջանակներում կազմակերպվեց ֆիլմերի ցուցադրություններ ԵՄ ֆինանսավորվող և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «SOS Մշակույթ» ծրագրի մարզային երիտասարդական ակումբների անդամների համար: «SOS Մշակույթ» ծրագրի Ալավերդու, Ախթալայի, Բերդավանի և Վարագավանի երիտասարդական ակումբների անդամները մեծ ոգևորությամբ էին դիտում ֆիլմերը և մասնակցում քննարկումներին: Երիտասարդների պատրաստած ֆիլմերը ևս ներառված էին փառատոնի ֆիլմեԱվելին ...


Արևորդի 4-րդ բնապահպանական փառատոն

Հոկտեմբերի 18-ին «Անի պլազա» հյուրանոցում կայացավ Արևորդի 4-րդ փառատոնի երիտասարդական ֆիլմերի մրցանակաբաշխությունը, որին ներկայացված էին չորս ֆիլմեր՝ պատրաստված «SOS Մշակույթ» ծրագրի երիտասարդական ակումբների սաների կողմից: Բոլոր ֆիլմերն էլ իսկապես շատ լավն էին, և երեխաները շատ սրտացավ էին մոտեցել իրենց աշխատանքին՝ փորձելով ֆիլմերի միջոցով ցույց տալ իրենց համայնքների մշակութային և բնապահպանական խնդիրները: «SOS Մշակույթ» ծրագրի Ախթալայի երիտասարդական ակումբի անդամների պատրաստած «Ծերուկ քաղաքը» Ավելին ...


Այս վերջը սկիզբ է

2013թ հոկտեմբերի 18-ին «Անի Պլազա» հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «SOS Մշակույթ» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը: Այս միջոցառման ընթացքում ծրագիրը ներկայացրեց իր գոյության 24 ամիսների ընթացքում կատարած աշխատանքն ու ձեռքբերումները, որոնք ուղղված էին մշակութային արժեքների պահպանությանը, շահառու համայնքների երիտասարդների ակտիվացմանն ու տարբեր ծրագրերին նրանց ներգրավմանը: Միջոցառման ընթացքում ներկայացան ծրագրի ֆինանսավորող կողմի՝ Եվրոպական միության ներկայացուցիԱվելին ...


Հրավեր` մասնակցելու «SOS Մշակույթ» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը

Սիրով հրավիրում ենք Ձեզ ԵՄ կողմից ֆինանսավորվող և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «SOS Մշակույթ» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին՝ «Անի Պլազա» հյուրանոցի Անի սրահում: Միջոցառման ընթացքում կներկայացվեն «SOS Մշակույթ» նախագծի շրջանակներում երիտասարդական ակումբի անդամների կողմից նկարահանված ֆիլմեր և լուսանկարչական ցուցահանդես:


Մեր հաջողությունները

Հերթական ձեռքբերումն ունեցավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «SOS Մշակույթ» ծրագիրը: Ծրագրի կողմից հայտ էր ներկայացվել «Համաշխարհային հուշարձան դիտարկողին» Լոռվա մարզի Բարձրաքարշ Սուրբ Գրիգոր վանքը ներառել 2014 թվականի համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագրում: Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «Համաշխարհային հուշարձան դիտարկողը» հաստատել է հայտը և վանքը ներառված է 2014 թվականի համաշխարհային հուշարձանների ֆոնդում: «Համաշխարհային հուշարձան դիտարկողԱվելին ...


Ցուցադրվող նորություններ