AMGEENRU

«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են  դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ» ծրագրի համար առանցքային է տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները նպաստում են իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

[Կարդալ ավելին]

Նորություններ

Իմ տպավորություններ. Կոդա

Կոդայում մենք հանդիպեցինք արվեստի ուսուցչուհի Արուսյա Դարիշևային, ով մասնակցել էր Դասընթացավարների վերապատրաստման ծրագրին Թեթրիսկարոյի մարզում: Նա շատ ոգևորված էր մեզ պատմում այդ դասընթացի մասին, որի ընթացքում շատ նոր բաներ է սովորել: Նա նշեց. «Վերապատրաստման դասընթացը մեզ շատ բան տվեց. մենք հանդիպեցինք մեր գործընկերներին, ովքեր ներկայացնում են տարբեր էթնիկ խմբեր: Մենք խոսում էինք տարբեր լեզուներով, բայց հասկանում էինք միմյանց: Դասընթացը ոգևորիչ էր, այն մեզ նոր զգացողություններ և գաղաԱվելին ...


Իմ տպավորությունները. Շաումիանի

Մեր վերջին կանգառը Շաումիանի երիտասարդական ակումբն էր Մարնեուլի մարզում: Ցավոք, մենք չկարողացանք հանդիպել երիտասարդական ակումբի համակարգող Միշա Խարազիշվիլուն, սակայն մենք հնարավորություն ունեցանք մասնակցելու առաջնորդության դասընթացին: Հանդիպեցինք դասընթացավարներ Իլոնա Գոգիային և Ֆաթիմա Տոդուային Այլընտրանքային Երիտասարդ սերունդ կազմակերպությունից (Alternative Young Generation NGO). Նրանք անցկացրեցին դասընթացը վրացերենով՝ ռուսերեն թարգմանությամբ քանի որ խումբը բազմաէթնիկ է: Շաումիանիի երիտաԱվելին ...


Փրկենք Մրենի տաճարը

Մրենի տաճարը հայկական եկեղեցի է, որը կառուցվել է 7-րդ դարում: Այսօր այն գտնվում է Թուրքիայում՝ շատ մոտ հայկական սահմանին: Համաշխարհային արժեք հանդիսացող այս կառույցը պատկանում է հայկական ճարտարապետության «Ոսկե դարաշրջանին»: Այն այսօր կանգնած է փլուզման եզրին: Մրենը պահպանում է թանկարժեք իրեղեն ապացույցներ՝ հռոմեական կայսր Հերակլիոսի անվամբ գրություն, ինչպես նաև նրա եզակի քանդակը, երբ Հերակլիոսը վերադարձնում է Խաչը Երուսաղեմ: Այսօր տաճարը գտնվում է անմխիթար վիճակում և ամենայն հավանականությամբԱվելին ...


«SOS Մշակույթ» ծրագրի արդյունքների գնահատմանն ուղղված երկրորդ մոնիտորինգ

 Փետրվարի 4-8-ը «SOS Մշակույթ» ծրագրի երևանյան գրասենյակում, ինչպես նաև ծրագրի շրջանակներում հիմնադրված և այժմ գործող Վարագավանի, Բերդավանի, Ալավերդու և Ախթալայի երիտասարդական ակումբներում անցկացվեց ծրագրի մոնիտորինգ: Մոնիտորինգի հիմնական նպատակն էր ստանալ արդյունքներին ուղղված տեղեկատվություն, հաշվետվություն կազմել ծրագրի առաջխաղացման մասին, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել հետագա քայլերի վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովի կողմից հանձնարարված էր ԱյԲիԷմ Բելգիայի (IBM Belgium) կողմիցԱվելին ...


«SOS Մշակույթ»-ը վրացական տեսանկյունից

«SOS Մշակույթ» ծրագրի Հայաստանի թիմը ներկայումս հյուրընկալում է վրացի պրակտիկանտի, ով ծրագրի հետ կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում: Կետևան Բաբունաշվիլին սովորում է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանում: Նրա մագիստրոսական ծրագիրը, որը կոչվում է «Տրանսֆորմացիան Հարավային Կովկասում», միջդիսցիպլինար անգլալեզու ծրագիր է հարավկովկասյան երեք պետությունների հետսովետական քաղաքականության, մշակույթի և պատմության մասին: Այդ էր պատճառը, որ նա որոշեց իր պրակտիկան անցկացնել Երևանում՝ Ավելին ...


Ցուցադրվող նորություններ