AMGEENRU

«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են  դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ» ծրագրի համար առանցքային է տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները նպաստում են իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

[Կարդալ ավելին]

Նորություններ

SOS Մշակույթը նույնպես մասնակցեց մրցանակաբաշխությանը

Մարտի 11-ին Ալավերդու և Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբների սաները մասնակցեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) 2012-ի հոկտեմբերին կայացած 5-րդ Համահայկական նկարչական մրցույթի և 3-րդ Դիմակահանդես-շքերթի արդյունքների ամփոփման միջոցառմանը: Հիշեցնենք, որ «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբների անդամները առաջին անգամ էին մասնակցում թե Համահայկական նկարչական մրցույթին և թե 2012թ հոկտեմբերի 28-ին կազմակերպված դիմակահանդես-շքերթին: Հայաստանի սահամանամերձԱվելին ...


«SOS Մշակույթը» Ախթալայի Համայնքային կենտրոնի նոր շենքում

Փետրվարի 22-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքը տոնեց նոր Համայնքային կենտրոնի բացումը: Ախթալան այն համայնքներից է, որն ակտիվորեն ընդգրկված է համայնքային զարգացման ծրագրերում: Կենտրոնը քաղաքի և դրա բնակիչների համար կլինի մի վայր, որտեղ կշարունակվեն արդեն սկսված ծրագրերը և կսկսեն իրագործվել նորերը: Միջոցառման սկիզբը Ախթալայում կառուցվող նոր Բժշկական կենտրոնի հիմնարկեքն էր, որից հետո բոլորը հավաքվեցին Համայնքային կենտրոնի մուտքի մոտ, որտեղ Ախթալայի քաղաքապետ Հ. Խաչիկյանը ողջունեց ներկաներին և շնորհակաԱվելին ...


Մենք հատեցինք սահմաններ, որպեսզի պահենք, պահպանենք և խնամենք

Ծրագրային արդյունքներին ուղղված մոնիտորինգի շրջանակներում «SOS Մշակույթ» ծրագրի թիմը այցելեց Վրաստանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբներ: «SOS Մշակույթ» ծրագիրն իրականացվում է Եվրոմիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: ՄոնիտորինԱվելին ...


Իմ տպավորությունները. Բոլսինի

Առավոտյան հասանք Բոլսինիի երիտասարդական ակումբ, որը մի գեղեցիկ տուն է իր փոքր այգիով Բոլսինիի միջմշակութային կենտրոնում: Սկզբում մենք հանդիպեցինք ակումբի համակարգող Իրմա Զուրաբաշվիլիին, որից հետո հնարավորություն ունեցանք հանդիպել ուսուցիչներին, ովքեր մասնակցել էին Դասընթացավարների դասընթացին: Մենք հանդիպում ունեցանք ադրբեջանական դպրոցում վրացերենի ուսուցիչ Իա Ռոբակիձեի և Լալի Դալակաշվիլիի, ինչպես նաև հայկական դպրոցի պատմության ուսուցիչ Կարինե Ալիխանյանի հետ: Ուսուցիչները պատմեցին իրենց դասընթաԱվելին ...


Իմ տպավորությունները. Դմանիսի

Դմանիսիի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբի առաջին դասընթացը կազմակերպվեց շաբաթ օրը՝ փետրվարի 16-ին: Նախկինում դասընթացներն անցկացվում էին համայնքապետարանի շենքում: Այժմ նրանք վարձակալել են 45քմ: մակերեսով սենյակ: Առաջին դասընթացն անցկացվեց երկու դասընթացավարների կողմից՝ Լիանա Մարգանիա և Թեա Շոնիա, ովքեր ներկայացնում էին Այլնտրանքային երիտասարդ սերունդ կազմակերպությունը (Alternative Young Generation NGO). Դա նրանց երկրորդ դասընթացն էր առաջնորդության թեմայով, որը տևեց հինգ ժամ: Նրանք խաղեր խաղԱվելին ...


Ցուցադրվող նորություններ