AMGEENRU

«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են  դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ» ծրագրի համար առանցքային է տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները նպաստում են իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

[Կարդալ ավելին]

Նորություններ

Մեծ շնորհակալությունս Գոգին

Սա պաշտոնական հոդված չէ, այլ մի շատ անձնական Շնորհակալության նամակ, որը ես որոշեցի տեղադրել նաև մեր կայքում: Պատճառն այն է, որ ես ուզում եմ բոլորն իմանան մի փայլուն մարդու մասին, ում ես հնարավորություն ունեցա հանդիպելու եւ աշխատելու իր հետ: Նրա անունն է Գոհար Ղանդիլյան, իսկ ինձ համար պարզապես Գոգս: Շնորհակալություն ամեն ինչի համար: Այս խոսքերը բավական չեն, ես գիտեմ: Անչափ հաճելի էր աշխատել քեզ հետ, իսկ քեզ ճանաչելը՝ մեծ պատիվ է: Ամեն մի վերջ մի նոր սկիզբ է: Հաջողություն: Քո Ագ Ավելին ...


Ֆիլմի նկարահանումը Վարագավանում

«SOS Մշակույթ» ծրագրի աշխատակազմը անցկացրեց երկու արևոտ օր՝ հունիսի 14-ը և 15-ը, Վարագավանում, որտեղ նկարահանվում էր կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմ Նոր Վարագավանքի մասին: Վանքը հիմնադրվել է 12- րդ դարում, և, ցավոք, այժմ կիսաքանդ է, սակայն սկսվել են վանքի վերականգնման աշխատանքները: Ֆիլմի նպատակն է իրազեկել և խթանել մշակութային արժեքների պաշտպանությունը: Վարագավանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբի անդամներ նույնպես միացան նկարահանող թիմին և աջակցեցնին ֆիլմի նկարահանման գործընթացին:Ավելին ...


Տարվա ամփոփումն Ախթալայի երիտասարդական ակումբում

Հունիսի 10-ին Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբը կազմակերպեց մի հրաշալի միջոցառում՝ նշելով ծրագրի մեկ տարին: Միջոցառմանը շատ հյուրեր էին հրավիրված: Սենյակը, որտեղ տեղի ունեցավ միջոցառումը, զարդարված էր պաստառներով, նկարներով, բրոշյուրներով և վկայականներով, որոնք ներկայացնում էին Ախթալա համայնքի «SOS Մշակույթ» ծրագրի անցած ճանապարհն ու պատմությունը: Միջոցառման հյուրերը ջերմ ընդունելության արժանացան ծրագրի երիտասարդ մասնակիցների և տեղի համակարգողի՝ Տանյա Պարանյանի կողմից: Հյուրերի Ավելին ...


Հետևելով առողջ ապրելակերպին

«SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում ընդգրկված երիտասարդական ակումբներում անցկացվեց առողջ ապրելակերպին նվիրված դասընթաց: Դասընթացները տեղի ունեցան ապրիլի 27-ին Ալավերդիում, մայիսի 9-ին Վարագավանում և մայիսի 15-ին Ախթալայում: Շուտով դասընթացը կանցկացվի նաև Բերդավանում: Դասընթացի նպատակն էր ծանոթացնել երիտասարդներին առողջ ապրելակերպին: Այսօր շատերը հետաքրքրված են զարգացնել իրենց գիտելիքները առողջ ապրելակերպի մասին՝ սննդակարգ, հիգիենա, ինչպես նաև հոգևոր գիտելիքներ: Դասընթացի նպատակն էր երիտասարդնեԱվելին ...


Լուսանկարների մրցույթ

Մայիսի 31-ին Քվեմո Քարտլի շրջանի Կոդա գյուղում տեղի ունեցավ լուսանկարների մրցույթ: Այն իրականացվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում: Միջոցառումը կազմակերպվել էր դվվ ինթերնեյշնլ-ի թբիլիսյան գրասենյակի կողմից, որը  Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտն է: Բոլսինիի, Կոդայի, Շաումիանիի և Դմանիսիի երիտասարդական ակումբների անդամները մասնակցեցին այդ մրցույթին, որտեղ ներկայացված էին երեք հարյուր ութ լուսանկաԱվելին ...


Ցուցադրվող նորություններ