AMGEENRU

«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են  դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ» ծրագրի համար առանցքային է տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները նպաստում են իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

[Կարդալ ավելին]

Նորություններ

Մեր թիմը անընդհատ վերապատրաստվում է

ԵՄ կողմից ֆինանսավորվող «SOS մշակույթ» ծրագրի աշխատանքային թիմը մասնակցել է Եվրոպական Միության Ժան Մոնե ծրագրի ամառային դպրոցին «Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն», որը տեղի ունեցավ հուլիսի 17-ից 25-ը 2012 Երեւանում և Ծաղկաձորում: Դասընթացը կազմակերպել էր Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը՝ Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ, Եվրոպական Հանձնաժողովի Կրթության, Ավելին ...


Մենք արդեն ակտիվ ենք չորս երիտասարդական ակումբներում!

Հունիսի 18-20-ը շատ հետաքրքիր և միաժամանակ հագեցած էր «SOS մշակույթ»-ի շրջանակներում հիմնված բոլոր երիտասարդական ակումբների համար: Մինչ Վարագավանում մեր դասընթացավար Արտեմը անցկացնում էր առաջնորդության ու հաղորդակցության դասընթացը, Ալավերդիում և Բերդավանում երիտասարդները ներկա էին իրենց ներածական դասընթացին թիմի կառուցման խաղերով և միջացառումներով: Ախթալայում «SOS մշակույթ» երիտասարդական ակումբի անդամներին ներկայացվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխություն, օդի որակ, կենսաբԱվելին ...


«SOS մշակույթ»-ի դասընթացները արդեն սկսվել են…

Հունիսի 11-ից «SOS մշակույթ» ծրագրի թիմը սկսեց իր առաջին դասընթացները Վարագավանում և Ախթալայում հիմնադրված երիտասարդական ակումբներում: Ծրագրի հիմնական նպատակն է լքված և ավերված մշակութային արժեքների պահպանումը և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Մենք սկսեցինք առաջին դասընթացը սառույցի քանդման և թիմային կառուցման միջոցառումներով, որոնց միջոցով կարճ ժամանակ անց ազատ և անկաշկանդ աշխատանքային մթնոլորտ ստեղծվեց: Տարբեր առաջադրանքների միջոցով մասնակիցները ավելի լավ ճանաչեցին միմյանց, ստեղծԱվելին ...


«SOS մշակույթ»-ը՝ բնության կողքին

Եվրոպական Միության Ֆինանսավորմամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «SOS մշակույթ» ծրագիրն իր առաջին, “բնապահպանական” քայլերն է անում: FPWC-ի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի եզակի բնական ժառանգության պահպանման նկատմամբ հասարակական իրազեկվածության բարձրացումն է: Այս նպատակին հասնելու համար FPWC-ն երեխաների և պատանիների համար իրականացնում է բնապահպանական կրթական ծրագրեր, կազմակերպում է բնապահպանական փառատոններ և արշավներ, ինչպես նաև այլ նախԱվելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 41-45 46-50 51-55 56-60 61-65 66-70 71-74 Հաջորդ Վերջին