AMGEENRU

«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են  դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ» ծրագրի համար առանցքային է տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները նպաստում են իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

[Կարդալ ավելին]

Նորություններ

Հարցազրույց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի հետ

Պրն. Կարապետյան, որպես Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, որը «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում համագործակցում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ, ինչպե՞ս կգնահատեիք «SOS Մշակույթ» ծրագիրը: Ես նախկինում էլ հաճախ կազմակերպել եմ արշավներ Հայաստանի տարբեր հնավայրեր: Այդ պատճառով էլ մեծ ոգևորությամբ ընդունեցի այս ծրագրին մասնակցելու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության առաջարկը: Նախ, հետաքրքիր էր մԱվելին ...


RAA թիմը բարձրացնում վտանգված մշակութային արժեքների հիմնախնդիրը  ողջ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ֆիլմերի միջոցով

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը (ՀՃՈւԿ) սկսել է իր գործունեությունը 1960- ականների վերջին: Նրա հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1998թ.: ՀՃՈւԿ-ի նպատակն է ուսումնասիրել և գրանցել հայկական ճարտարապետական ​​հուշարձանները, որոնք գտնվում են ժամանակակից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ Կիլիկիայում, պատմական Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում և հայկական սփյուռքում: Կազմակերպությունը նպատակ ունի նաև տրամադրել հրապարակումներ դրանց մասին հաԱվելին ...


Ալավերդու «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբը՝ հանուն շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության

Ալավերդու «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբը նոյեմբերի 8-ին հրաշալի միջոցառում էր կազմակերպել: Միջոցառման հիմնական նպատակը Հայաստանի մշակութային կոթողների և վայրի բնության պաշտպանությունն էր: Ալավերդու «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբի անդամները պատրաստել էին համառոտ նյութ Հայաստանի վտանգված բուսատեսակների և կենդանատեսակների մասին: Նրանք նաև մտահոգված էին  լքված, անտեսված մշակութային հուշարձանների մասին: Ակումբի երիտասարդ անդամները կոչ արեցին հյուրերին պատասխանատու լինել իրենց ամենօրյԱվելին ...


«SOS Մշակույթ» ծրագրի երիտասարդական ակումբները մասնակցեցին 5-րդ Համահայկական նկարչական օրվան և Կենդանիների դիմակահանդես-շքերթին

«SOS Մշակույթ» ծրագրի երիտասարդական ակումբների անդամները վերջին շաբաթներին զբաղված էին Համահայկական նկարչական օրվան և Կենդանիների դիմակահանդես-շքերթին նախապատրաստվելով: Ակումբների սենյակները լի են թղթերով, գույնզգույն մատիտներով, ջրաներկով, ինչպես նաև կենդանիների դիմակներով: Առաջին միջոցառումը, որին մասնակցեցին «SOS Մշակույթ» ծրագրի Ալավերդու, Ախթալայի, Բերդավանի և Վարագավանի երիտասարդական ակումբների անդամները 5-րդ Համահայկական նկարչական օրն էր: Մինչ այդ շատ երիտասարդներ արդեն հասցրել էին ծանոԱվելին ...


«SOS Մշակույթ» ծրագիրը և «Երիտասարդական պաշտպանությունը հանուն խաղաղության» ուսումնական դասընթացը

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «SOS Մշակույթ» ծրագիրը մասնակցեց ուսումնական դասընթացի, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-20 Եվրոպական երիտասարդական կենտրոնում, Բուդապեշտ, Հունգարիա: «Երիտասարդական պաշտպանությունը հանուն խաղաղության» ուսումնական դասընթացը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդի աջակցությամբ: Ծրագրի հիմանական առանցքը պաշտպանությունն էր, ինչպես նաև տարբեր մտքերի և փորձի փոխանակումը, որը ներառում է երիտասարդներին: Սկզբում «SOS Մշակույթ» ծրագիրը ներկայացավ հասարակական կազմակերպությԱվելին ...


Ցուցադրվող նորություններ