AMGEENRU

ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

25.07.2013 18:02

Գտնվում է գյուղի հյուսիսարևելյան եզրին` մայրուղուն կից` ծովի մակերևույթից 754 մ բարձրության վրա (N 41°04.24.36´´; E 045°04.00.58´´):

Ըստ ամենայնի, սա այն գերեզմանոցն է, որը սկզբնավորվել է առնվազն վաղ միջնադարում և պատկանել Է այդ դարում կառուցված հայտնի տաճարի շուրջ գոյություն ունեցած Ոսկեպար գյուղին, որը, ինչպես երևում է, հարատևել է մինչև ԺԳ-ԺԴ դդ.:  Համենայն- դեպս, այդ են փաստում հնավայրում պահպանված գերեզմանական հուշարձանների մնացորդները (մասնավորապես խաչքարերի պատվանդանները): Հնավայրում առկա վերջին թաղումները վերաբերում են 1830-1860-ական թթ.: Դրանք ժամանակաշրջանին բնորոշ ուղղանկյունաձև և գլխավորապես արձանագիր տապանաքարեր են, որոնցից մի քանիսի տապանագրերը ներկայացնում ենք ստորև.