AMGEENRU

ՈՍԿԵՊԱՐԻ ՀԻՆ ԿԱՄՈՒՐՋ

25.07.2013 17:49

Գտնվում է Ոսկեպար գյուղից շուրջ 3,5 կմ արևմուտք` համանուն գետի վրա` ծովի մա­­կե­րևույթից 822 մ բարձ­րու­թյան վրա (N 41°03.33.60´´; E 045°00.46.20´´):

Կամրջի թռիչքը 7,70 մ է, անցուղու լայ­նու­թյու­նը՝ 3 մ, իսկ բարձրությունը՝ 6,40 մ: Կա­ռուց­ված է տեղական անմշակ քարով և կրա­շա­­ղախով: Թաղն ունի փոքր-ինչ փռված, ան­կա­նոն կա­մարի տեսք:

Նախատեսված է եղել միայն հետիոտնի և հեծ­յալի համար, ուստի ի սկզբանե կամրջի ան­­ցուղին եզ­րա­պատեր չի ունեցել (արդեն կամրջի սահմանափակ լայնությունն իսկ վկա­յում է, որ այն սայլի կամ կառքի փո­խա­դրու­թյան համար նախատեսված չի եղել):

Հորինվածքային, կառուցողական և շար­ված­քային առանձնահատկու­թյուն­նե­րը բնո­րոշ են ԺԳ դարի շինարվեստին: