AMGEENRU

ԽԼԽԼԱՆ ԱՂԲՐԻ ԵԿԵՂԵՑԻ/ Ոսկեպար

25.07.2013 17:38

Գտնվում է Ոսկեպար գյուղից շուրջ 1 կմ հյու­սիս` լայնարձակ տեսարանով հարավա­հա­յաց լեռնաճյուղի ոստին` մի մենավոր կաղ­նու հովանու ներքո` ծովի մա­­կե­րևույ­թից 1078 մ բարձ­­րու­թյան վրա (N 41°05.37.20´´; E 045°02.41.40´´):

Եկեղեցին ունի սակավադեպ հանդիպող «բաց խորան» հորինվածք (արտաքին չա­փերն են` 2,30 x 3,03 մ), որը տարա­ծա­­շրջա­նում առկա է նաև Աճարկուտ, Բրդա­ձոր և Խոխ­­­­մել գյուղերում պահպանված եկեղեցի­նե­րում1:

Ավելի ոչ թե եկեղեցի, այլ պարզապես խո­րան ներկայացող շինությունը, ըստ կա­ռու­ցո­ղա­կան առանձնահատկությունների, թերևս ԺԶ-ԺԷ դարերի կառույց է: Հենց շինա­րա­րու­թյան ընթացքում էլ խորանի որմերում ա­գուց­վել են կոթողային և գերեզմանական հու­շար­ձան­­ներ (թե՛ ամբողջական և թե՛ բեկորված):

Ուշագրավ է և հատկանշական, որ առանձ­նապես աչ­քի չընկնող այս փոքրիկ հու­շար­ձա­նում առկա են միմյանցից որոշակի ժամա­նա­կա­հատ­ված­նե­րով զատվող պատ­մա­մշա­կու­թային չորս փու­լերին վերաբերող նյու­թա­կան մշակույթի հու­շարձաններ:

Առաջինը Զ-Է դարերով թվագրվող քա­ռա­կող կոթողի քանդակազարդ մի բեկոր է, որ ա­գուց­ված է խորանի արևմտյան ճակատի հյու­սի­սակողմում:

Երկրորդը Թ-ԺԱ դարերին բնորոշ գե­ղար­վես­­տական և ոճական հատկանիշներով հար­դար­ված խաչքարի բեկոր է:

Երրորդը ԺԲ-ԺԳ դարերին վերաբերող մի քա­նի գեղաքանդակ խաչքար է և խաչքարի բե­­կոր­ներ, իսկ չորրորդը` ուշմիջնա­դար­­յան (ԺԶ-ԺԸ դդ.) խաչքարերի մնա­ցորդ­ներ:

Տարբեր դարաշրջաններին վերաբերող կո­թո­ղային և գերեզմանական այս հուշար­ձան­նե­րի հավաքական ու միատեղ գոյությունը Խլխլան աղբրի մոտ գտնվող «բաց խորան» եկե­ղե­ցու որմերում կարծել է տալիս, որ դրանք ի սկզբանե ոչ թե գտնվելիս են եղել նշյալ վայ­րում, այլ այդտեղ են հավաքվել մերձակա հնա­վայրերից և հենց պահպանության նպա­տա­կով էլ ագուցվել «խորան»-ի որմերում:  

 

1 Ի դեպ, «բաց խորան» հորինվածքի մեզ հասած կա­տար­­յալ օրի­նա­կն է Վայոց ձորի Եղեգիս ավանում գտնվող Զորաց Սբ. Ստեփանոս եկեղեցին: