AMGEENRU

ԲԵՐԴԱՎԱՆՔ/ Ոսկեպար

25.07.2013 17:14

Գտնվում է Ոսկեպար գյուղից 6 կմ արև­մուտք` համանուն գետի ձախակողմյան  հա­րավ­արևելահայաց անտառածածկ լեռ­նա­լան­ջին` ծովի մա­­կերևույթից 1054 մ բարձ­րու­թյան վրա (Հ 41°03.18.96´´; արմ. 044°59.04.74´´):

Պատմական բուն անունը մոռացված և տե­ղա­ցիների շրջանում սոսկ Բերդավանք հա­սա­րակ անվամբ հայտնի վանքը բաղկացած է ա­րև­մտյան ճակատի ողջ լայնությամբ կից սրա­հով կենտ­րոնագմբեթ հորինվածքով մեկ ե­կե­­ղեցուց` շրջա­փակված եկեղեցամերձ տա­րած­­քը պար­փա­կած ամրակուռ բազ­մանկյուն պարսպա­պատով: Վերջինիս ա­ռա­վել լավ պահ­­պան­ված արևելյան հատվածը (երկա­րու­թյունը` 73,5 մ) հզո­րացված է կի­սա­բո­լորակ ե­րեք աշտա­րակ­նե­րով: Վանքն ունե­ցել է նաև կրկնապարիսպ, ո­րից պահպանվել է միայն հա­րավարևելյան հատ­վածը` անկյու­նա­յին կի­ս­աշտարակով հան­դերձ:

Արևելյան կողմում կրկնահարկ զույգ ա­վան­դա­տներով կենտրոնագմբեթ եկեղեցին թե՛ հո­րին­ված­քա­յին և թե՛ կառուցողական ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներով հար և նման է ուղիղ գծով միայն 4 կմ հե­ռա­­վորության վրա գտնվող, ըստ ամենայնի, հա­մա­ժա­մանակյա կա­ռույց Կի­րան­ցի վանքի եկեղեցուն (չա­փերը` 18,20 x 12,81 մ), սակայն գերազանցում է վեր­ջինիս իր արտաքին չափերով (25,40 x 16,82 մ):

Ինչպես Կիրանցի վանքում, այստեղ ևս ե­կե­ղեցին կառուցված է գլխավորապես 25,5-27 x 26 4,5-4,8 սմ չափի թրծված աղյուսով, որոնց մեջ հան­դի­պում են նաև ջնարակվածները (մաս­­նա­վո­րա­պես կապույտ գույնի): Ինչ­պես եկեղեցու, այնպես էլ սրահի քի­վերը քա­րա­կերտ են և այն էլ` պատված շքեղ զարդա­քան­դակ­ներով1:

Կառույցը ներքուստ սվաղված է եղել և պատ­ված հարուստ որմնա­նկար­նե­րով, որոնք ներ­կա­յումս սվաղի շերտի պահպան­ված հատ­­վածներում ներ­կա­յա­նում են միայն ա­ռան­­ձին դրվագների տես­քով: Վերջիններս կա­ռույ­ցի` ար­դեն շատ վաղուց կոր­­ծան­ված լի­նե­լու և տևա­բար բաց երկնքի տակ մնա­լու հե­տևանքով են­թարկ­վել են բնության քայ­քա­յիչ ազդեցությանը, որի  արդյունքում էլ բա­վա­կա­­­նաչափ գունա­թափ­­վել են, իսկ տեղ-տեղ` իս­պառ չե­զոքացել:

Ներկայումս եկեղեցուց պահ­պան­­վել են հյու­­սիսային կրկնահարկ ավանդա­տու­նը, նրան հա­րող խորանի հյուսիսային կորության մի մա­սը (մինչև խորանից բացված երեք լու­սա­մուտ­նե­րից հյուսիսայինի կողապատը) և արևմտյան որմի հյուսիսային ան­կյա­նը հարող հատվածը:

Եկեղեցուն արևմուտքից կից սրահից էլ քայ­­քայված դրության մեջ դեռևս հարատևում է կառույցի հյու­սիսային թևը:

Քննելով եկեղեցու հորինվածքային, ճար­տա­րապետական, ոճական և գեղար­վես­տա­կան ա­ռանձ­նահատկություն­նե­րը, ինչպես նաև հա­մե­մա­տական ուսումնասիրությամբ հու­­շարձանը հա­մադրելով տարածաշրջանի հա­մանման այլ վան­քերի ու եկեղեցիների հետ (ի մասնավորի` Կի­րանց վանքի)` աներկ­բա­յո­րեն կարելի է եզ­րա­հան­գել, որ Բերդավանքը, ի թիվս հյու­սի­սա­րև­ել­յան Հայաս­տա­նի մի շարք այլ հնավայրերում պահ­պանված հուշար­ձան­նե­րի, եղել է հայ քաղ­կե­դոնականների ջան­քե­րով ԺԳ դարում հիմնված և գոր­ծած հո­գևոր նշա­նա­կա­լի կենտրոններից մե­կը2:

 

1 Ի դեպ, վանքի քիվաքարերից մեկը դեռևս խորհրդային տարիներին փոխադրվել և գոր­ծած­վել է Գրի­գոր­յան­նե­րի (նախ­կինում՝ Թա­լանի) աղբյուրի ¥Հ. 41°03.31.38´´; Արմ. 044°59.21.66´´; ծ. մ. 1035 մ) շի­նա­րա­րության մեջ:

2 Ցավալի է, որ Բերդավանքը մինչև 1950-ական թթ. մեր­ձա­բնակ ադրբեջանցիների հա­մար ծա­ռայել է որպես աղյուսի հան­քա­վայր, որոնք աղյուսից թոնիրներ կա­ռու­ցե­լու նպա­տա­­կով անվերջ քանդել են վանքի աղ­յու­սա­կերտ եկե­ղե­ցին և այդ կերպ մեծապես սպառել չքնաղա­գեղ եզա­կի կառույցը: