AMGEENRU

ԹԵՎԱՎՈՐ ԽԱՉ/ Ոսկեպար

25.07.2013 17:09

Գտնվում է Ոսկեպար գյուղից շուրջ 300 մ հարավ-արև­մուտք` լեռնաճյուղի հրվանդա­նաձև երկարած բարձրադիր հարթակի եզրին` ծովի մա­­կե­րևույ­թից 1041 մ բարձ­րու­թյան վրա (Հ. 41°03.24.78´´; արմ. 045°02.28.50´´):

Մենավոր դիրքով թևավոր խաչի (81 սմ բարձր., 93 սմ լայն. և 24 սմ հաս­տ.) ստո­րին թևը չի պահպանվել: Թվա­գրվում է ԺԳ դարով: Հաշ­վի առնելով տե­ղա­դրու­թյան առանձնա­հատ­­կությունը` այն կարող էր կանգ­նեց­ված լի­նել նաև որ­պես սահմանախաչ: