AMGEENRU

ԲԱԶԱԲԵՐԴ կամ ՉԱԽԱԼԱԲԵՐԴ

25.07.2013 15:42

 

Բավական լավ պահպանված միջնա­դար­յան բեր­դը գտնվում է Ջիլիզայից ուղիղ գծով 1,8 կմ հյուսիս-արևելք` եր­կու ձորակների միջև հյուսիս-հարավ ուղղությամբ հրվան­դանաձև երկարած լեռնաճյուղի բարձրադիր գա­գաթին (ծ. մ. 1043 մ, N 41°13°39.76°°; E 044°39°00.82°°¤:

Ջիլիզացիներին Չախալաբերդ անվամբ հայտնի միջ­նա­դար­յան ամրակուռ բերդն ընդ­հան­րապես նույնացվում է Թ դարի անցքերի առնչու­թյամբ հայ մա­տե­նա­գրու­թյունից հայտ­նի Բազա­բերդի հետ1:

Բերդի հարթ մակերևույթը շրջապատից մե­կու­սաց­ված է մինչև 12 մ բարձրությամբ բրգա­շար պարսպա­պա­տով: Պահպան­վածու­թյամբ հատ­կապես աչքի է ընկ­նում ներսում բո­լորակ հա­տակագծով սենյակներ ունե­ցող կի­սաբոլո­րակ երկու աշտարակներով հզորաց­ված արև­մտյան պարիսպը: Բերդի մուտքը բաց­ված է եղել հա­րավից: Արևելյան պարսպին կից ներ­քուստ առկա են  քա­ռ­անկ­յուն հատակա­գծով մի քանի սենյակների մնա­ցորդ­ներ: Պա­րիսպ­ների շարվածքն իրա­կա­նաց­ված է տե­­ղա­կան անմշակ քարով և կրա­շա­ղախով:  

 

1 Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Երևան, 2001, էջ 131: Նաև` Ջալալեանց Ս., Ճանապար­հոր­դու­թիւն ի Մեծն Հա­յաս­տան, հ. Ա, Տփխիս, 1842, էջ 88: Հով­հան­նիսեան Մ., Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 583: