AMGEENRU

ՂԱԼԻՆՋԱՔԱՐ ԱՄՐՈՑ

12.04.2013 16:33

Տեղադրություն. գտնվում է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կողբոփոր գավառում` ներկայիս Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում՝ Բերդավան գյու¬ղից մոտ 1 կմ արևելք՝ Ղալաչա գյուղատեղիի հյուսիս-արևելք՝ Կողբագետի աջակողմյան բարձրադիր եռանկյունաձև բլրակին: Ծովի մակերևույթից բարձր է 665 մ (N 41՛12՛13.65՛՛; E 045՛01՛13.93՛՛):

Պատմություն. գրավոր աղբյուրներում Ղալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թ.: Հավանական է, որ ուշ միջնադարում ենթարկվել է նորոգության:

Հուշարձանի ուսումնասիրությամբ առաջին անգամ զբաղվել են հնագետներ Լ. Բարսեղյանը և Ժ. Խա¬չատրյանը 1960-1961 թթ.:

1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն:

Ճարտարապետություն. գրեթե եռանկյունաձև հատակագծով, արևելք-արևմուտք ուղղվածությամբ աշտարակավոր պարսպապատերով կառույց է, որի աղյուսաշար սլաքաձև ավարտով միակ մուտքը բացված է արևմուտքից: Ամրոցն ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որի սկզբնահատվածը պահպանվել է արևելյան աշտարակի ստորին մասում:

Կառուցված է կոպտատաշ դեղնավուն ֆելզիտով, կրաշաղախով: Բացառություն են կազմում պատերի ստորին շարքերը, ինչպես նաև բացվածքների եզրաքարերը, որոնք սրբատաշ են: Որմերում պահպանվել են միջնադարյան քանդակազարդ բեկորներ:

Ղալաչա գյուղատեղի. գտնվում է ամրոցից մոտ 200 մ հարավ-արևմուտք: Պահպանվել են տնատեղերի մնացորդները, եկեղեցին, մատուռը և խաչքարերով գերեզմանոցը:

Երկու թաղից բաղկացած երբեմնի գյուղը յուրաքանչյուրում ունեցել է մեկ եկեղեցի: Դրանցից առաջինը` Սբ. Աստվածածինը, եռանավ բազիլիկ, հյուսիսից բացված միակ մուտքով շինություն է, որը մեզ է հասել կիսավեր վիճակում (ծ. մ. 685 մ, N 41՛12՛06.95՛՛; E 045՛01՛10.21՛՛): Երեքական սյուների վրա հենվել է աղյուսաշեն թաղը: Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է՝ կից մեկական ավան-դատներով:

ԺԹ դարում եկեղեցու մուտքի առջև «սրբատաշ քարից մի փոքրիկ և գեղեցիկ զանգակատուն շինել է տուել իւր ծախսով տեղացի մի այրի կին` ի յիշատակ իւր որդւոց և հարսների, որոնց անունները մի առ մի թուած են արձանագրութեան մէջ»: Ներկայումս այն չի պահ¬պան¬վել:

Կառուցված է կոպտատաշ դեղնավուն ֆելզիտով, բացառություն են կազմում որմնամույթերը, լուսամուտների և մուտքի եզրաքարերը, որոնք սրբատաշ են:

Եկեղեցու մոտ տարածվում է խաչքարերով ընդարձակ գերեզմանոցը, որտեղ պահպանվել է նաև ԺԳ դարին բնորոշ թ