AMGEENRU

Դիմակահանդես-շքերթ 2013

04.11.2013 15:31

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս  «SOS Մշակույթ» ծրագրի երիտասարդական ակումբների անդամները մասնակցեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող դիմակահանդես-շքերթին: Այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, տոն էր ոչ միայն երևանցիների համար, այլ նաև մարզերից ժամանած երեխաների, քանզի միջոցառումը կրում էր հանրապետական բնույթ և երեխաներ էին հրավիրվել Հայաստանի տարբեր բնակավայրերից:

Դիմակահանդես-շքերթին ներկայացան Ալավերդու և Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբների անդամները, իսկ Բերդավանի և Վարագավանի ակումբների անդամները չկարողացան մասնակցել սահմանային ոչ խաղաղ իրավիճակի պատճառով:

Ալավերդու մասնակիցները ներկայացան բուի հագուստներով ու դիմակներով, իսկ Ախթալայի թիմը՝ զեբրի հագուստներով: Հագուստները պատրաստված էին թափոններ հանդիսացող նյութերից: Դիմակահանդես-շքերթը նպատակ ուներ բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը կենդանիների պաշտանության խնդիրների շուրջ: