AMGEENRU

Մենք արդեն ակտիվ ենք չորս երիտասարդական ակումբներում!

17.07.2012 16:36

Հունիսի 18-20-ը շատ հետաքրքիր և միաժամանակ հագեցած էր «SOS մշակույթ»-ի շրջանակներում հիմնված բոլոր երիտասարդական ակումբների համար: Մինչ Վարագավանում մեր դասընթացավար Արտեմը անցկացնում էր առաջնորդության ու հաղորդակցության դասընթացը, Ալավերդիում և Բերդավանում երիտասարդները ներկա էին իրենց ներածական դասընթացին թիմի կառուցման խաղերով և միջացառումներով:

Ախթալայում «SOS մշակույթ» երիտասարդական ակումբի անդամներին ներկայացվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխություն, օդի որակ, կենսաբազմազանություն և թռչունների էկոլոգիա: Համաձայն Արևիկի, Ախթալայի երիտասարդական ակումբի անդամի, նրանք շատ բաներ սովորեցին բնապահպանության և թռչունների մասին:

Դասընթացի գագաթնակետը հետաքրքիր դերային խաղ-քննարկումն էր տեղի բնապահպանական խնդիրների շուրջ: Նախօրոք երիտասարդ մասնակիցները բաժանվեցին երկու կողմերի՝ համապատասխանաբար ներկայացնելով բիզնեսի և էկո-ակտիվիստների տեսանկյունները: Քննարկման ընթացքում կարծիքների բախում տեղի ունեցավ, եւ բոլոր մասնակիցները գիտակցեցին, որ բավականին դժվար է գտնել երկու տեսակետների արդար փոխզիջումային տարբերակ:

Այս շաբաթվա կարևորագույն միջոցառումներից էր նաև Ախթալայի ակումբի անդամների այցելությունը Օձունի վանք և Ալավերդու իրենց հասակակիցներին, որի ժամանակ նրանք ծանոթացան միմյանց հետ համատեղ պլաններ կազմեցին:

Սպասեք նորությունների, առջևում շատ ավելի հետաքրքիր միջոցառումներ են սպասվում…