AMGEENRU

«SOS մշակույթ»-ը՝ բնության կողքին

14.07.2012 22:57

Եվրոպական Միության Ֆինանսավորմամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «SOS մշակույթ» ծրագիրն իր առաջին, “բնապահպանական” քայլերն է անում:

FPWC-ի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի եզակի բնական ժառանգության պահպանման նկատմամբ հասարակական իրազեկվածության բարձրացումն է: Այս նպատակին հասնելու համար FPWC-ն երեխաների և պատանիների համար իրականացնում է բնապահպանական կրթական ծրագրեր, կազմակերպում է բնապահպանական փառատոններ և արշավներ, ինչպես նաև այլ նախաձեռնություններ, որոնցից է օրինակ՝ բնության մասին պատմող փաստագրական ֆիլմերի թողարկումը:

24 ամիս ընդհանուր տևողություն ունեցող “SOS մշակույթ” ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ Արևելյան մշակությային գործընկերության ծրագրի շրջանակներում և իրականացվում է FPWC-ի կողմից՝ dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հետ համագործակցությամբ:

FPWC-ի բնապահպանական առաքելությամբ, ինչպես նաև բնության պահպանման և բնապահպանական կրթության ոլորտում իրականացվող գործունեությամբ պայմանավորված՝ FPWC-ն նախընտրեց “SOS մշակույթ” ծրագրում օգտագործել միայն էկոլոգիապես անվնաս տպագրական տեխնոլոգիաներ: Այս նպատակով FPWC-ն որոշում կայացրեց ծրագրի տպագրական նյութերը ձեռք բերել SET LLC ընկերության Greenprint տպագրատնից, որը 100% վերամշակված թղթի միակ մատակարարն է Հայաստանում և 2011 թվականից ի վեր համագործակցում է FPWC-ի հետ: Greenprint-ը տրամադրում է 100% վերամշակված գրասենյակային և օֆսեթ տպագրական թուղթ, որն ունի բարձր դիմացկունություն և շրջակա միջավայրին վնաս հասցնող այլ տեսակի թղթի օգտագործման անհրաժեշտություն չի առաջացնում: Greenprint-ի արտադրած թուղթը համապատասխանում է եվրոպական և ամերիկյան որակական չափանիշներին:

“SOS մշակույթ”-ը իր համացանցային հոսթինգի ծառայությունները պատվիրել է WebHostOne ընկերությունից, որը օգտագործում է միայն ոչ միջուկային էնէրգիա՝ ստացված վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Ընկերությունը պարբերաբար հավաստագրվում է Stadtwerke Karlsruhe ընկերության կողմից:

Քանի որ FPWC-ն նպատակ ունի նպաստել բնապահպանական մոտեցումների ներմուծմանը բիզնես հատվածում՝ “SOS մշակույթ”-ը իր գործընկերներին կոչ է անում օգտագործել միայն 100% վերամշակված, էկոլոգիապես անվտանգ թուղթ: