AMGEENRU

Դասընթաց թիմային աշխատանքի վերաբերյալ

12.08.2013 15:36

 

Հաջողությամբ մեկնարկեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի «SOS Մշակույթ» ծրագիրի և Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ի (APY) համագործակցությունը: Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ի ներկայացուցիչները ունեցան հանդիպում-թրեյնինգներ «SOS Մշակույթ» ծրագիրի մարզային ակումբների երեխաների հետ:

Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ն հիմնադրվել է 2009-ի նոյեմբերին: ՀԿ-ի հիմնական նպատակներն են ինֆորմացիա տրամադրել երիտասարդներին միջազգային սեմինարների, կոնֆերանսների, փոխանակման ծրագրերի և այլ նմանատիպ իրադարձությունների մասին, կազմակերպել և իրականացնել սեմինարներ, կոնֆերանսներ և այլ երիտասարդական ծրագրեր տեղական և միջազգային մակարդակով, իրականացնել բնապահպանական ծրագրեր ՀՀ-ում, խրախուսել առողջ ապրելակերպը, սպորտը, բլոգերի և ժամանակակից մեդիա մշակույթը և այլն: ՀԿ-ի ներկայացուցիչները բավական փորձառու են ոչ ֆորմալ մեթոդներով թրեյնինգներ անցկացնելու հարցում, և մենք շատ ուրախ ենք, որ «SOS Մշակույթ»-ցիները ևս հնարավորություն ունեն մասնակցել դրանց:

Առաջին թեման, որ միասին որոշել էինք մատուցել երեխաներին, թիմային աշխատանքն էր: Դասընթացը իրոք շատ հետաքրքիր էր երեխաների համար: Նրանք շատ սիրեցին թե՛ բոլոր խաղերն ու վարժությունները, որ իրականացվել էր դասընթացի ժամանակ, և թե՛ դասընթացավարներին՝ Գրիգորին, Տաթևիկին և Նելլիին: Երեխաների խոսքերով իրենք դեռ շատ անելիքներ ունեն «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում և որպեսզի գործերը լավ ընթանան, իրենք պիտի լավ թիմ լինեն ու կարողանան համագործակցել: Իհարկե նախկինում էլի էին անցել դասեր այս թեմայով, ունեին գիտելիքներ և պրակտիկ աշխատել էին միասին, բայց այս դասընթացը շատ օգտակար էր և իրենք կօգտագործեն սովորածը ավելի լավ արդյունքների հասնելու համար:

Մեզ մնում է «SOS Մշակույթ» թիմի անունից շնորհակալություն հայտնել Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ին՝ մասնավորապես Գրիգորին, Տաթևիկին և Նելլիին անցկացված հետաքրքիր դասընթացի համար և սպասել հետագա համագործակցության: