AMGEENRU

Վարագավանքի Գաղտնիքները

19.04.2014 Varagavan

IMG_2810Շարունակելով   <<SOS CULTURE>>   նախագիծը, վաղուց  չլինելով Վարագավանքում, որոշեցինք

մասնակիցներով

բարձրանալ վանք և  տեսնենք   ինչպես են ընթանում  շինարարական աշխատանքները : Գտնվելով  Վարագավանքի տարացքում բազում  գաղտնիքներ իմացանք: Վարագավանքի  մեջ  և  տարացքում շինարարները գտել են կուժեր  և մարդկանց

ոսկորներ:

IMG_2828

IMG_2829

IMG_2813

Posted in Վարագավան | Comments Off

Ալավերդու ՏՕՏ Մշակույթ ակումբը վերսկսում է իր աշխատանքները

18.03.2014 Alaverdi

Ալավերդու ՏՕՏ Մշակույթ ակումբը վերսկսում է իր աշխատանքները: Այսօր ակումբում տեղի ունեցավ հանդիպում, մենք ակումբում ունենք նաև նոր անդամներ, ովքեր հետաքրքրված են մեր կատարած աշխատանքներով և ցանկություն են հայտնել հետագայում իրենք նույնպես մասնակցեն այդ աշխատանքներին:
Ունենք նոր գաղափարներ………..
Առաջիկայում նախատեսում ենք ակումբի շրջանակներում ստեղծել փոքրիկ թանգարան:
Մեր նյութերի միջոցով դուք նույնպես կծանոթանաք մեր աշխատանքներին……

Posted in Ալավերդի | Comments Off

Կենդանիների դիմակահանդես-շքերթ

01.11.2013 Alaverdi

Հոկտեմբերի 27-ին մենք էլ մասնակցեցինք Կենդանիների դիմակահանդես շքերթին: Միջոցառումը իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից, Վիվա-Սելի աջակցությամբ: Միջոցառմանը յուրաքանչյուր խումբ ներկայացնում մի կենդանի: Հագուստները պատրաստվում են թափոններից: Դիմակահանդես շքերթը ուսուցողական հրաշալի մի միջոցառում է, որի ընթացքում մենք սովորում ենքհարգել բնությունը և շածտպանել կենդանիներին:OLYMPUS DIGITAL CAMERA


Արևորդի 4-րդ բնապահպանական փառատոն

01.11.2013 Alaverdi

Արևորդի 4-րդ բնապահպանական փառատոնի շրջանակներում Ալավերդի այցելեց ընկեր Եվան: Մենք միասին դիտեցինք փառատոնին ներկայացված ֆիլմերը և քննարկեցինք: Բոլոր ֆիլմերն էլ մեզ հոգեհարազատ էին, ֆիլմերում ներկայացված էին համայնքներում առկա կարևոր խնդիրներ: OLYMPUS DIGITAL CAMERA

Posted in Ալավերդի | Comments Off

Ծրագրի պաշտոնական փակում

01.11.2013 Alaverdi

Հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ «SOS Մշակույթ» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Միջոցառումը ամփոփեց մեր երկու տարվա աշխատանքները: Ծրագրի ընթացքում դիտեցինք ֆիլմ, որը պատմում էր մեր կատարած աշխատանքների և ամառային ճամբարի մասին, որը իրականացվեց 2012 թվականին Օձունում: Նաև ներկայացված էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ նկարահանված 6 ֆիլմեր, որոնք պատմում էին համայնքներում առկա կարևորագույն խնդիրները: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ովքեր ականատես եղան երեխաների կողմից արված լուսանկարների ցուցահանդեսին:91cc2d2e48

Posted in Ալավերդի | Comments Off

Մենք կենդանիների դիմակահանդես-շքերթում

29.10.2013 Akhtala

Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբը արդեն երկրորդ տարին մասնակցում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող կենդանիների դիմակահանդես-շքերթին:

Մեր երեխաները ամեն անգամ մեծ սիրով և ոգևվորվածությամբ են պատրաստվում այս գունագեղ միջոցառմանը, որովհետև սա մի առիթ է, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք հասարակությանը, հանուն կենդանիների իրավունքների պաշտպանության:
DSC05104

 

Այս անգամ երեխաները ներկայացել էին զեբրաների դիմակներով, որը պատրատել էին թափոններից: Շքերթի մասնակիցները քայլում էին Մատենադարանից դեպի Հյուսիսային պողոտա: Քայլարշավը ավելի գեղեցիկ էին դարձնում հայկական նվագախմբերը և Գերմանյայից ժամանած Կոնֆուսաո սամբա խումբը:


«SOS Մշակույթ» ծրագրի փակման արարողություն

28.10.2013 Varagavan

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «SOS Մշակույթ» ծրագրի փակման արարողությունը «Անի Պլազա» հյուրանոցում: Ներկա էին արտասահմանցիներ, որոնք հրավիրվել էին Հայաստան, որպեսզի մասնակցեն միջոցառմանը: Մենք հանդիպեցինք մեր հին ընկերներին: Տեղի ունեցավ Արևորդի 4-րդ փառատոնը: Կային շատ հետաքրքիր, բազմաբովանդակ ֆիլմեր: Մեր ֆիլմը «Փրկարար խաչքարի սպասումով»: Մենք մրցանակ ստացանք որպես լավագույն մշակութային արժեք ներկայացնող ֆիլմ: Հաղթող ճանաչվեց «Վաշ-Վիշ» ֆիլմը: Բոլոր ակումբներին տրվեցին պատվոգրեր: Ցուցադրվեցին մեր 2 տարվա կատարած աշխատանքները:

Posted in Վարագավան | Comments Off

Միշտ կհիշեմ ձեզ :-(

26.10.2013 Varagavan

Ավարտին է մոտենում «SOS Մշակույթ» ծրագիրը: Միշտ կհիշեմ ձեզ: Ընկեր Ագնեսա, ընկեր Գոհար, ընկեր Եվա դուք մեզ հետ շատ մոտ եք եղել և ես կցանկանայի, որ միշտ այդպես լինի, շատ շնորհակալ եմ ձեզնից: Նաև շնորհակալ եմ բոլոր այն դասավանդողներից, ովքեր մեզ հասկացել են ու այն կարծիքները, որը դուք ընդունել եք: Եղիկյան Ռիմա

Posted in Վարագավան | Comments Off

Մեր ձեռքբերումները

23.10.2013 Akhtala

2012 թ.-ից Ախթալայում սկսեց գործել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «SOS Մշակույթ» ծրագիրը, որի նպատակն էր մշակութային արժեքների ուշադրությունը, պահպանությունն ու խնամքը:

Արդեն երկու տարի այս ծրագիրը մեծ գործունեություն է ծավալում Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբում, որի ընթացքում ակումբի բոլոր մասնակիցները, ինչպես նաև համայնքը մեծ ձեռքբերումներ ունեցան: Ողջ ընթացքում ծրագրի մասնակիցները ունենում էին դասընթացներ տարբեր թեմաներով՝ միջմշակութային հաղորդակցություն, առաջնորդություն, արվեստի պատմություն, հոգեբանություն, տուրիզմ, ֆոտո արվեստ, ֆիլմերի նկարահանումներ, բնապահպանություն, իրավունքներ և այլն: Այս դասընթացները նոր գիտելիքներ, հմտություններ ու փորձ տվեցին ակումբի անդամներին: Պարբերաբար անցկացվում է նաև ֆիլմերի դիտում և քննարկում, որը երեխաներին տվեց ազատ արտահայտվելու, շփվելու, հաղորդակցվելու և ճիշտ մտածելակերպ ձևավորելու հնարավորություն:

Ծրագրի ընթացքում երեխաները մասնակցեցին ամառային ճամբարի, որը ևս շատ կարևոր էր: Ճամբարի ընթացքում նրանք մասնագետների ուղեկցությամբ եղան Լոռու մարզի գրեթե բոլոր մշակութային վայրերում: Պետք է ասել, որ սա մեծ ձեռքբերում էր մասնակիցների համար, որովհետև մինչ այդ նրանք չէին ճանաչում իրենց հայրենիքն ու շրջակա միջավայրը: Ծրագիրը նրանց հնարավորություն տվեց, որպեսզի ճանաչեն իրենց մշակութային ժառանգությունն ու հայրենի բնությունը, որից հետո սկսցեցին ավելի խորությամբ մտածել, ուշադրություն դարձնել ու պահպանել մշակութային կոթողներն ու բնությունը:

Այս ամենից հետո երեխաները մեծ ոգևորությամբ սկսեցին գործել իրենց համայնքում, կատարելով տարբեր միջոցառումներ՝ ակցիաներ, ֆիլմի դիտումներ, հանդիպումներ, որոնք ուղղված էին մշակութային արժեքների պահպանմանը:

Ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ համայնքի խնդիրները վերհանող, մշակութային արժեքների մասին պատմող ֆիլմի նկարահանումն էր, որը ակումբի անդամներին հնարավորություն տվեց ֆիլմի համար ընտրել այնպիսի թեմաներ, որը կարևոր ու արաջնային էր համայնքի համար: Ինչպես նաև ձեռք բերեցին ֆոտո և ֆիլմ պատրաստելու հմտություններ, որը հետագայում անհրաժեշտ կլինի մշակութային արժեքների պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:

Մեծ դեր ունեցան ծրագրի մշտական անցկացվող դասընթացները, որոնց ամենակարևոր արդյունքներից մեկը կարելի է համարել կազմակերպված խմբային աշխատանք ունենալը, թիմ հասկացողության իմաստը ընկալելը, խմբում միմյանց հարգելը, լսելը: Ստացված գիտելիքներն ու փորձը հնարավորություն է տալիս կազմակերպված ձևով մասնակցել ծրագրի բոլոր միջոցառումներին:

«SOS Մ շակույթ» ծրագիրը այս ընթացքում իրականցրել է տարբեր միջոցառումներ՝ նկարչական մրցույթ, կենդանիների դիմակահանդես-շքերթ, փառատոններ, ուսումնական այցեր, համակարգողների վերապատրաստման դասընթացներ և այլն: Միջոցառումներին մասնակցությունը հնարավորություն տվեց ակումբի անդամաներին ներկայացնելու իրենց, իրենց համայնքն ու մշակույթը, ձեռք բերեցին տարբեր մրցույթների, միջոցառումների ներկայանալու հմտություններ ու կարողություններ: Վերապատրաստումների և ակումբի աշխատանքների կատարման արդյունքում համակարգողները զարգացրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները երեխաների հետ աշխատելու, տարբեր միջոցառումներ ինքնուրույն իրականացնելու և կազմակերպչական աշխատանքները ավելի լավ կատարելու համար:

Եվ ի վերջո, այն մեզ տվեց շատ լավ տպավորություններ ու նոր ընկերներ:

«SOS Մշակույթ» ծրագրի մասնակիցները իրենց կատարած աշխատանքներով ներկայացան հոկտեմբերի 18-ին կայացաց ծրագրի փակման միջոցառմանը, որտեղ ֆիլմերի, լուսանկարների միջոցով ցուցադրվեց այս ընթացքում կատարված աշխատանքները:

Եվ մենք, մեր ունեցած ձեռքբերումների համար շնորհակալ ենք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «SOS Մշակույթ» ծրագրի ողջ անձնակազմից:

Կարող եմ ասել, որ այս ծրագիրը կարևոր, նշանակալից ու դրական փոփոխություն էր մեր համայնքում:

Շնորհակալություն…

Ախթալայի «SOS Մշակույթ»երիտասարդական ակումբ

Posted in Ախթալա | Comments Off

«SOS Մշակույթ» ծրագրի ամփոփում

18.10.2013 Alaverdi

«SOS Մշակույթ» ծրագրի փակման միջոցառման ամփոփումից և գնահատվելուց հետո առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրենին և «SOS Մշակույթ» ծրագրի ողջ անձնակազմին: Հույս ունեմ բարձր գնահատականը նոր ճանապարհ կբացի հետագա փոխհամագործակցության համար և այն շարունակություն կունենա` հօգուտ երիտասարդ սերնդի բնապահպանական դաստիարակությանը:

Posted in Ալավերդի | Comments Off

« Previous Entries