AMGEENRU

«SOS մշակույթ». Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիների մոռացված մշակութային արժեքների վերածնունդը

Կիսավեր վանքեր, մոռացված եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան քարանձավներ, հին գերեզմանատներ, հինավուրց պաշտամունքային վայրեր…

Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրը, որի կարգախոսն է` «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ»-ն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ: Եվրոպական Միության ներդրումը «SOS մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

«SOS մշակույթ»-ի հիմքում այն գաղափարն է, որ ուսումնասիրված և լավ պահպանված պատմական վայրերը հսկայական ազդեցություն են ունենում հեռավոր, աղքատ շրջաններում տնտեսական, սոցիալական և մարդկային միջավայրի զարգացմանը նպաստող պայմանների ձևավորման գործում, գրավիչ են  դարձնում տարածաշրջանը զբոսաշրջիկների համար:

«SOS մշակույթ» ծրագրի համար առանցքային է տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողներ: Սրանով ծրագիրը ընդգծում է այն գաղափարը, որ մշակութային արժեքները բոլորինն են, և անկախ ազգային, կրոնական և լեզվական տարբերությունների` բոլորը պետք է հոգ տանեն և պահպանեն դրանք: Սա նպատակ ունի երիտասարդների շրջանում ներդնել իրենց մշակութային արժեքների նկատմամբ նոր մոտեցում և գիտելիք: Մասնակցելով ծրագրի միջոցառումներին և դասընթացներին՝ ակումբի անդամները նպաստում են իրենց տարածքի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

[Կարդալ ավելին]

Նորություններ

«SOS մշակույթ» ծրագիրը պարգևատրվել է

Նոյեմբերի 5-7-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «SOS մշակույթ» ծրագիրը ներկայացավ Ուկրաինայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության մշակույթի արտահայտությունները» թեմայով երկրորդ տարածաշրջանային համաժողովին: Համաժողովը ամփոփեց Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի առաջին փուլը: Շուրջ 120 պատվիրակներ, այդ թվում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ծրագրի մասնակիցներ և շահառուներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, ՄոլդովԱվելին ...


Բարձրաքաշ Ս. Գրիգոր Վանքը` Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մայիսի 26-ին կմասնակցեցին Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքում կայանալիք համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը տոնական և կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» աջակցուԱվելին ...


Երկամյա աշխատանքի ամփոփում

Ակումբների անդամները ծրագրի շրջանակներում նաև մասնակցեցին շատ տարբեր միջոցառումների, փառատոնների, դիմակահանդեսների, ամառային ճամբարի, որոնք լավ հնարավորություն էին ցույց տալու իրենց գիտելիքներն ու հմտությունները, ներկայանալու հանրությանը, սոցիալական կապեր ստեղծելու, սոցիալ-մշակութային կյանքի ակտիվացմանը և ինչ-որ խնդիրների վերհանմանն ու որոշ դեպքերում նաև լուծմանը: Ծրագրի կարևորագույն նվաճումներից էր նաև այն, որ համայնքային ակումբների մասնակից երիտասարդները որոշակի գիտակցական մակարդակի հասան, ոԱվելին ...


«SOS մշակույթ» ծրագրի տպագրական նյութեր

Հոկտեմբերի 30-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցավ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ասուլիսը` նվիրված «SOS մշակույթ» ծրագրի շրջանակում իր կողմից պատրաստած 5 գրքույկներին, որոնք պատմում են Տավուշի և Լոռու մարզերի պատմական հուշարձանների մասին: 24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ» ծրագիրն ամփոփվել է հոկտեմբերի 18-ին: Այն իրականացվում էր Եվրոմիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացնում էրԱվելին ...


Դիմակահանդես-շքերթ 2013

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս  «SOS Մշակույթ» ծրագրի երիտասարդական ակումբների անդամները մասնակցեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող դիմակահանդես-շքերթին: Այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, տոն էր ոչ միայն երևանցիների համար, այլ նաև մարզերից ժամանած երեխաների, քանզի միջոցառումը կրում էր հանրապետական բնույթ և երեխաներ էին հրավիրվել Հայաստանի տարբեր բնակավայրերից: Դիմակահանդես-շքերթին ներկայացան Ալավերդու և Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբնԱվելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-5 6-10 11-15 16-20 21-25 26-30 31-35 Հաջորդ Վերջին