Շաումիանիի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ

Շաումիանին հայ-վրացական սահմանին գտնվող մարզ է, որը պատմականորեն բնակեցված է եղել հայերով և վրացիներով: Այ երկու ազգերի դարավոր հարևանությունը և ինտեգրացիան բնական գործընթաց է, որը արտացոլված է միաձուլված մշակույթներում, ավանդույթներում և տեղական սովորույթներում: Բազմաթիվ խառը ընտանիքները, մշակութային արժեքների առկայությունը վկայում են այս տարածաշրջանի ընդհանուր պատմության և արժեքի մասին: Որպես այն մտածողության արդյունք՝ ծրագրի հիմնադրումը առանց դժավարությունների տեղի ունեցավ: Տեղի երիտասարդները, ինչպես հայ, այնպես էլ վրացի ներգրավեցին ծրագրում մեծ որևորությամբ և հետաքրքությամբ: Մարնելուլի ադրբեջանցի երիտասարդները նույնպես միացել են ծրագրին և բազմամշակութային երիտասարդական ակումբը այժմ գործում է՝ համապատասխան ծրագրի պահանջներին: Երիտասարդական ակումբը հյուընկալվել է Համայնքային ուսուցման կենտրոնի կողմից, որը հիմնադրվել է dvv international  կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի կողմից:

Կոդայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ

Տետրիտկարոն նույնպես պատմականորեն բազէթնիկ տարածաշրջան է, որտեղ վրացիները կողք կողքի ապրում էին հայեի, ադրբեջանցիների, օսեթների, ռուսների, ուկրանացիների և գերմանացիների հետ: «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում այստեղ նույնպես հիմանդրվել և գործում է երիտասարդական ակումբ: Այստեղ էլ ակումբի «գլխամասը» Կոդային Համայնքային ուսուցման կենտրոնն է՝հիմնադրված dvv international  կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի կողմից:

Դմանիսիի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ

Դմանիսին Վրաստանի հինավուրց տարածաշրջաններից է, որը համաշխարհային ճանաչում ունի իր նախապատմական հնագիտական բացահայտումերով, բնական և ճարտարապետական գեղեցկությամբ: Այս տարածաշրջանը հաջորդ վայրն էր, որտեղ «SOS Մշակույթ» ծրագիրը հիմնեց երիտասարդական ակումբ: Պեղումներն ապացուցում են, որ մարդիկ այս վայրում ապրել են 1,8 միլիոն տարի առաջ: Տարածաշրջանը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ, տեսարժան վայրերով և այս վայրերից շատերը բոլորին են հայտնի: Այնուամենայնիվ, գոյություն ունեն որոշ մոռացության մատնված և լքված կոթողներ, որոնք պահանջում են ուշադրություն և խնամք: Խրագրի շրջանակներում, երիտասարդական ակումբի անդմաները այցելեցին մոռացության մատնված այս վայրերը:

Բոլնիսիի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ

Բոլսինին գտնվում է Քվեմո Քարտլիի ճիշտ մեջտեղում և բացառիկ է իր էթնիկ բազմազանությամբ: Վրացական գյուղերի կողքին բազմաթիվ ադրբեջանական գյուղեր են և մի շարք գյուղեր, որտեղ խառը բնակչություն է: Այս համակեցությունը դարերի պատմություն ունի և որևէ տարաձայնություն չի եղել: Էթնիկ և կրոնական բազմազանությունը արտացոլված է նաև ծրագրի երիտասարդական ակումբում, որի անդամները բախվեցին լեզվական խոչընդոտի: Այնուամենայնիվ, դասընթացների ժամանակ անցկացվող խաղերի և խմբային վարժությունների շնորհիվ այս արգելքը հաղթահարվեց: