Բերդավանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ

Բերդավանը Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող սահմանամերձ գյուղ է: Բերդավանը մինչև 1978 թվականի հունվարը կոչվել է Ղալաչա: 

Բերդավանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբը անդամների թվաքանակով ամենամեծն է՝ շուրջ 50 անդամ: Այդ իսկ պատճառով դասընթացները, որոնք անցկացվում են Բերդավանում, իրականացվում են երկու տարբեր խմբերի հետ, որոնք բաժանված են ըստ տարիքային խմբերի: Ակումբի մասնակիցները աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ, ստեղծագործականությամբ և նախաձեռնողականությամբ: Երիտասարդական ակումբը տեղակայված է Բերդավանի գյուղապետարանի շենքում: 

Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ

Ախթալան գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում: Ախթալայի տեղանքում հայտնաբերվել են դամբարաններ, կավից, բրոնզից ու երկաթից պատրաստված մշակութային արժեքավոր առարկաներ:

«SOS Մշակույթ» ծրագրի դասընթացներն անցկացվում են Ախթալային թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքում, որտեղ և գործում է երիտասարդական ակումբը: Ակումբի մասնակիցները հաճույքով են մասնակցում առաջնորդության, միջմշակութային հաղորդակցության, բնապահպանության, լրագրության, լուսանկարչության և ֆիլմերի պատրաստման թեմաներով դասընթացներին: 

Ալավերդու «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ

Ալավերդի Լոռու մարզի քաղաքներից է՝ Դեբետ գետի նեղ կիրճի լանջերին: Տեղանքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով: Սանահինը վանքը հայ միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշներից մեկն է: Հրաշալի ճարտարապետական կառույց է նաև Սանահինի կամուրջը, որը համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Ցավոք, այս հուշարձանների մեծ մասը խնամքի և ուշադրության կարիք ունեն: Այս իսկ պատճառով՝ «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում երիտասարդական ակումբ հիմնադրվեց նաև Ալավերդիում, որը տեղակայված է Ալավերդու Արհեստագործական ուսումնարանի շենքում: 

Վարագավանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ

Վարագավան գյուղը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանից դեպի Բերդ տանող Ճանապարհին: Այն հիմնադրվել է 18-րդ դարում: Սկզբնական անվանումը եղել է Հախում, գյուղի միջով անցնող գետի անունով: 1970 թվականին 12-րդ դարում կառուցված Նոր Վարագավանք վանքի անունով վերանվանվել է Վարագավան:

Վարագավանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբը գործում է Վարագավանի միջնակարգ դպրոցի շենքում և   ունի շուրջ 20 անդամ: Մասնակիցների հետաքրքրություններ շատ տարբեր են՝ լրագրություն, ֆոտո արվեստ, ֆիլմերի պատրաստում, հաղորդակցություն, բայց նրանք բոլորին միավորում է իրենց տարածաշրջանում գտնվող մշակութային արժեքների նկատմամբ սերն ու ցանկությունը դրանք պահպանել և խնամել: