AMGEENRU

Վայրի բնության և մշակութայի արժեքների պահպանման հիմնադրամ

Վայրի բնության և մշակութայի արժեքների պահպանման հիմնադրամը ստեղծվել է 2002թ.՝ Հայաստանի եզակի բնական ժառանգությունը պահպանելու և դրա վերաբերյալ տեղական և միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Հիմնադրամը իրականացնում է բնապահպանությանն ուղղված նախագծեր՝ էկոլոգիայի, բնապահպանական օրենսդրության, ֆիլմերի նկարահանման, ինչպես նաեւ զբոսաշրջության եւ տարածաշրջանային զարգացման բնագավառների մասնագետների աջակցությամբ:

Առանց ափամերձ տարածքի, ցամաքով շրջափակված Հայաստանը «Կովկասյան կենսաբազմազանության թեժ կետի» մաս է կազմում, աշխարհի 34 տարածաշրջաններից մեկը, որը սահմանվել Conservation International կազմակերպության կողմից, որպես բացառիկ կարևորություն ներկայացնող տարածք երկրագնդի կենսաբազմազանության պահպանման համար: Այդ 34 թեժ կետերից յուրաքանչյուրը արդեն կորցրել է իր բնական բուսականության 70% վտանգված է մյուս մասի գոյությունը: Աշխարհի բուսատեսակների 50 տոկոսից ավելին եւ բոլոր ցամաքային ողնաշարավոր կենդանատեսակների 42 տոկոսը էնդեմիկ են 34 կենսաբազմազանության թեժ կետերում: Այսպիսով, Հայաստանի բնության պաշտպանությունը կենսական նշանակություն ունի:

Հայաստանի արժեքավոր բուսական և կենդանական աշխարհի պաշտպանության մարտահրավերները հաղթահարելու համար՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հիմնվում է մեդիայի, ֆիլմերի և երիտասարդների համար բնապահպանական կրթություն տրամադրելու վրա: Մասնավորապես, Հիմնադրամը բնապահպանական կրթություն է տրամադրում երեխաներին և պատանիներին, կազմակերպում միջոցառումներ, իրականացնում բնությանն ուղղված վավերագրական ֆիլմերի պատրաստում: 

Բացի այդ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համոզված է, որ ֆիլմերը նպաստում են հանրային իրազեկվածությանը եւ հաղորդակցմանը: Ոչ միայն տեղական համայնքներն են ավելի լավ են հասկանում, թե ինչ է կատարվում իրենց սեփական տարածքում, այլ նաև ֆիլմերը բացառիկ գործիք են Հայաստանի բնական ռեսուրսների եւ դրանց վտանգված լինելու մասին միջազգային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար:

Հիմնադրամի բոլոր նախագծերում մենք ընդգծում ենք փոխադարձ հիացմունքը մարդկանց, բնական միջավայրի եւ մշակութային ժառանգության նկատմամբ, քանի որ խորապես համոզված ենք, որ դրանք պարտադիր պայման են հանդիսանում Հայաստանի եւ հարավկովկասյան ողջ տարածաշրջանի կառուցողական զարգացման համար:

Դվվ ինթերնեյշնլ  

Դվվ Ինթերնեյշնլ  կազմակերպության նպատակն է երիտասարդների համագործակցության և մեծահասակների կրթության միջոցով հասնել զարգացման:

Դվվ Ինթերնեյշնլը  Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության կազմակերպություն է (Deutscher Volkshochschulverband e.V., DVV), որը միավորում է 16 երկրամասերի ժողովրդական բարձրագույն դպրոցների ուսումնական կենտրոններ (Volkshochschulen, VHS):

Դվվ Ինթերնեյշնլի  ինչպես տեղական, այնպես և միջազգային գործունեության առանցքը մարդու իրավունքներն են, ինչպես նաև կանանց աջակցման և գենդերային հավասարության սկզբունքները:
Դվվ Ինթերնեյշնլը համագործակցում և աջակցում է իր ավելի քան 200 գործընկերների աշխարհի շուրջ 40 երկրներում: Հիմանդրամը ներկայանում է որպես փորձագետ գործընկեր, որը պատրաստակամորեն փոխանցում է իր փորձն ու գիտելիքները, ինչպես նաև սովորում է իր գործընկերներից:

Աղքատության նվազեցմանը հասնելու համար, որը Դվվ Ինթերնեյշնլ-ի հիմնական նպատակն է,  այն ձևավորում և զարգացնում է մեծահասակների կրթության կազմակերպություններ, որոնք ուղղված են մեծահասակների կրթության համակարգի կառուցման գործին: Հազարամյակի զարգացման նպատակները (MDGs- Millennium Development Goals), «Կրթություն բոլորի համար» կազմակերպությունը (EFA- Education for All) և Մեծահասակների կրթության համաշխարհային կոնֆերանսները (CONFINTEA) գործողությունների շրջանակ են հանդիսանում և ուղղորդում են գործունեության ուղղությունները:  

Ծրագրերի առանցքում տարրական կրթությունն ու գրագիտությունն է, շրջակա միջավայրի պաշտպանությունը և  կայուն զարգացումը, գլոբալ և միջմշակութային կրթությունը, միգրացիան և ինտեգրումը, սանիտարական ուսումնառությունը և ՁԻԱՀ-ի կանխարգելումը, ինչպես նաև ճգնաժամերի կանխարգելումը և ժողովրդավարության ուսուցումը: 

Կրթության և աշխատանքի միջև կապը կառուցվում է աշխատանքին կողմնորոշված և մասնագիտական կողմնորոշման միջոցով: Դրա նպատակն է մարդկանց ներգրավումը աշխատանքային գործընթացներում և զբաղվածության ոլորտում, նրանց եկամուտների ավելացումը: Վերջինս ապահովում և տրամադրում է համապատասխան հմտություններ, որոնք նրանց օգնում ներդրում ունենալ ինքնաջակցման խմբերում և կոոպերատիվներում: 

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հիմնադրվել է 1972 թ. Աախենում, Գերմանիա, Արմեն Հախնազարյանի կողմից, ով նախկինում Աախենի համալսարանի դասախոս էր:

ՀՃՈՒԿ Հայաստանը հիմնադրվել է 1991-ին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող, որ կառավարական կազմակերպություն 1999-ին:
ՀՃՈՒԿ Ամերիկայի Միացիալ Նահագներում հիմնադրվել է 1996-ին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն համաձայն 501(C)3 կոորպորացիա Կալիֆորնայում, ԱՄՆ (ՀՃՈՒԿ/ԱՄՆ) 1999 թվականին:

Անցած 35 տարիների ընթացքում ՀՃՈՒԿ-ը ուսումնասիրել և ճանաչել է հայկական պատմական հուշարձաններ Հայաստանի հարակից երկրներում: Հարուստ տարեգրքերը ներառում են ավելի քան 250000 պատկերներ, ձայնագրված ինֆորմացիա, ծրագրեր, քարտեզներ և հարակից փաստաթղթեր:

ՀՃՈՒԿ-ը ակտիվորեն ընդգրկված է Հայաստանում գտնվող մշակութային ժառանգության պահպանման գործում:

ՀՃՈՒԿ-ի անձնակազմի աշխատանքները, որոնք իրականացվում են Սամվել Կարապետյանի գլխավորությամբ Երևանի գրասենյակում չեն սահմանափակվում միայն հետազոտություններով և արխիվների ուսումնասիրմամբ, այլ նաև ընդգրկում են գրքերի, հատուկ բրոշյուրների հրատարակում, ֆիլմերի թողարկում, փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային արխիվների ստեղծում և կայքի միջոցով տարածում:

Կայքը, որը ներկայումս ստեղծման փուլում է, ընդգրկում է ոչ ամբողջական ինֆորմացիա ՀՃՈՒԿ-ի արխիվների մասին: Ավարտից հետո այն բաց է լինելու տեղական և միջազգային գիտնականների, հետազոտողների, ճարտարապետների, քաղաքական գործիչների, ուսանողների, զբոսաշրջիկներ, ինչպես նաև արտեֆակտ հավաքագրողների և միջազգային թանգարանների համար:

Տես, թե ինչպես RAA թիմը բարձրացնում վտանգված մշակութային արժեքների հիմնախնդիրը ողջ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս